Միջադեպ սահմանին. Այգեձորի 26-ամյա բնակիչը մահացել է
Հայ Ադրբեջանական սահմանի մոտ նախօրեին միջադեպ է տեղի ունեցել, ինչի հետևանքով Այգեձոր գյուղի 26-ամյա բնակիչ է մահացել:
Panorama.am-ի թղթակցին Այգեձորի գյուղապետ Սասուն Սաֆարյանը պատմեց, որ Էդիկ Դալլաքյանի խոզերը սահմանն անցնելիս են եղել, երբ նա գնացել է կենդանիների հետևից, ական է պայթել, ինչի հետևանքով գյուղացին վիրավորվել է:
Երբ գյուղացիները բժշկի հետ գնացել են օգնություն ցուցաբերելու ադրբեջանցիները հարևանությամբ գտնվող հենակետից կրակ են բացել, ինչը տևել է 15 րոպե:
«Բժիշկն ամեն դեպքում հասել է, հիվանդանոց հասցնելու ճանապարհին արնաքամ է եղել և մահացել: Թևն ու ոտքը վիրավորված են եղել, չի կարողացել ոտքը ուժեղ կապել, որ արյունաքամ չլինի»,- ասաց գյուղապետ: Նա հայտնեց, որ բժիշկների հասնելու պահին Էդիկը դեռ գիտակցությունը կորցրած չի եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին