Կասկածելի 4 կենդանիներից միայն մեկի մոտ է ախտորոշվել սիբիրախտ
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ 4 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների մոտ կասկածվող սիբիրախտ հիվանդություն վերջնական ախտորոշվել է մեկ խոշոր եղջերավոր կենդանու մոտ, որը պատկանում է Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի բնակիչ Հայկազ Խաչատրյանին:
Հիվանդ կենդանու մսեղիքը՝ 55 կգ, և կաշին համապատասխան կարգով վնասազերծվել և ոչնչացվել են: Հարթագյուղ համայնքի բոլոր խոշոր եղջերավոր կենդանիները կրկնապատվաստվել են հակասիբիրախտային պատվաստանյութով:
Ըստ աղբյուրի, ՀՀ օրենսդրությամբ նախատեսված՝ սպանդին ներկայացվող պահանջների խախտմամբ մորթ իրականացրած բնակիչների նկատմամբ իրականացվում է վարչական վարույթ. նրանք համապատասխան կարգով կենթարկվեն վարչական պատասխանատվության: Այս պահի դրությամբ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում հիվանդության նոր դեպքեր չկան:
Հարակից հրապարակում.
Հարթագյուղի հիվանդ կովերին մորթել են, միսը վաճառել