Վթարի է ենթարկվել դերասան Վարդան Պետրոսյանը. «Վիրահատել են... բժիշկները վիճակը գնահատում են կայուն ծանր
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին երեկ վթարի ենթարկված դերասան Վարդան Պետրոսյանն այս պահին գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Նրան հիվանդանոց են տեղափոխել շտապօգնության մեքենայով բազմաթիվ կոտրվածքներով: «Գիշերը համապատասխան հետազոտություններ են կատարվել, այնուհետև վիրահատել են փայծաղը, կարել լյարդը: Հիմա միացված է արհեստական շնչառության ապարատին: Բժիշկները վիճակը գնահատում էն կայուն ծանր»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակության հետ կապերի բաժնի պետ Շուշան Հունանյանը:
ԱԻն-ից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 20-ին, ժամը 22.22-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին` կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2121» մակնիշի 870 ՕԼ 64 և «ԲՄՎ» մակնիշի 04 ՍԼ 920 պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Հրշեջ-փրկարարները «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` 1959 թ. ծնված Վ. Պ.-ին և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայից` վարորդ` 1965 թ. ծնված Ա. Հ.-ին, ովքեր տեղափոխվել են Եղվարդ քաղաքի, այնուհետև «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բժիշկները Ա. Հ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Վ. Պ.-ինը` ծանր:
Մյուս տուժածների ինքնությունը պարզելու նպատակով «Արմենիա» բժշկական կենտրոն է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև 1994 թ. ծնված Տ. և 1997 թ. ծնված Է. Հ.-ները, որոնց առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:
«ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` 1997 թ. ծնված Է. Հ.-ը հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
«Էրեբունի» բժշկական կենտրոն են հոսպիտալացվել նաև 1970 թ. ծնված Հ. Հ.-ը, 1992 թ. ծնված Է. Հ.-ը, որտեղ Է. Հ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, իսկ Հ. Հ.-ինը՝ ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել և գազազրկել են ավտոմեքենաները, կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ, օգնել են ավտոմեքենաները մոտեցնել ավտոքարշակին:
«ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Հ.-ն, ըստ Շուշան Հունանյանի, ստացել է գլուղեղային, ողնաշարային վնասվածքներ, վիրահատության անհրաժեշտություն չկա: Վիճակը նույնպես գնահատվում է կայուն ծանր:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են