«Հարսնացուն Ռոստովից». Նրանց հարսանիքը սկսեց «Էյր Արմենիա»-ի ինքնաթիռում (Տեսանյութ)
«Հարսնացուն Ռոստովից»: Այսպես կարելի է վերնագրել «Էյր Արմենիա» ընկերության առաջին ուղևորային չվերթը:
«Զվարնթոց» օդանավակայում Բոինգ 737 օդանավի վայրէջիքց հետո աստիճաններին հայտնվեցին երաժիշտները, ապա` հարսն ու փեսան: Նրանց ընկերության աշխատակիցները դիմավորեցին աղ ու հացով, ապա ծափահարություններ, շնորհավորանքներ, վարդի թերթիկներ: Ուրախությանը միացան նաև մյուս ուղևորները` պար բռնելով հենց օդանավակայանում:
«Գնացի, սիրահարվեցի, հաղթեցի, բերեցի»,-սիրային պատմությունն այսպես համառոտ ներկայացրեց փեսան` Արտակը:
«Եվ թռիչքն էր լավ, և դիմավորման արարողությունը»,-ասաց հարսը` Սիման:
«Էյր Արմենիա» ընկերության համասեփականատեր Վահան Հարությունյանն այս ամենը լավ խորհրդանիշ է համարում առաջին չվերթն իրականացրած ընկերության համար:
«Հարս ենք բերել, դա համընկել է մի նոր ընտանիքի ձևավորման հետ, կարծում եմ, դա լավ խորհրդանիշ է»,-ասաց նա:
Նախորդող հրապարակում`
Վահան Հարությունյան. Ձգտելու ենք անել ամեն ինչ, որպեսզի մեր ուղևորները ստանան բարձրակարգ ծառայություններ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները