Մաշտոցի պողոտայում կատաված միջադեպից տուժած անձանցից այս պահին 4 ոստիկան է շարունակում բուժումը
Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ին տեղի ունեցած միջադեպից հետո Երևանի տարբեր բժշկական կազմակերպություններ տեղափոխված անձանցից այս պահին 4 ոստիկան է շարունակում բուժումը: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարության մամուլի բաժնից:
«Մալաթիա» բժշկական կենտրոնի նյարդաբանական բաժանմունքում գտնվող երկու ոստիկանից մեկի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում, իսկ մյուսը վնասվածքներ ունի ճակատային հատվածում:
Եվս 2 ոստիկան բուժօգնություն է ստանում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Նրանցից մեկն ունի գանգուղեղի, իսկ մյուսը` ծակած վնասվածք:
16-ամյա քաղաքացիական անձը, բուժզննում անցնելով «Սուրբ Աստվածամայրե բժշկական կենտրոնում, դեռ երեկ դուրս է գրվել:
Նախորդող հրապարակում՝
Շանթ Հարությունյանը և ևս 19 անձ ձերբակալվել են. հարուցվել է քրեական գործ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան