Հալեպի հայաշատ թաղամասերը կրկին հրիթռակոծության են ենթարկվել. վիրավորվել է 5 հայ
Նոյեմբերի 13-ին Հալեպի հայաշատ Վիլլաներ թաղամասը ծանր հրիթռակոծության է ենթարկվել: Այս մասին ասվում է «Բերիո նյուզի» ֆեյսբուքյան էջում:
Պայթյունի հետևանքով վիրավորվել են հինգ հայ՝ Հակոբ Դավոյանը, Հարութ Պազարպաշյանը, Ռաֆֆի Պերպերյանը, Ճորճ Գևորգը և Տիգրան Մանուկյանը: Վիրավորներին անմիջապես տեղափոխել են Հալեպի համալսարական հիվանդանոց:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Դամասկոսի քրիստոնեական Բաբ Շարկի թաղամասում՝ հայկական Ս. Սարգիս եկեղեցուն կից գործող Ազգային Ս. Թարգմանչաց ճեմարանի մոտ հրթիռ էր ընկել, որի հետևանքով զոհվել է երկու հայ երեխա: