Հասարակություն 09:20 25/11/2013

Բախշյան. Մանկապարտեզ ընդունվելու իրենց հերթին սպասող երեխաների կրճատման խնդիր դրված չէ

Երևանի 2014-ի բյուջեում մանկապարտեզ ընդունվելու իրենց հերթին սպասող երեխաների կրճատման խնդիր չեն դրել: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը:

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին քաղաքապետարանից Բախշյանին պատասխանել էին, որ Երևանի մանկապարտեզներում հերթագրված երեխաների թիվն այդ պահին 20 080 է:

«Երևանի 2014-2017 թթ զարգացման ծրագրի վրա երբ աշխատում էինք, այնտեղ նախատեսվում է ավելացնել մանկապարտեզների թիվը, քանի դեռ դրանց թիվը չի ավելացել, մենք չենք կարող ակնկալել հերթում եղած երեխաների թվի նվազում: Իհարկե առաջարկն արվել է, բայց նաև ասվել է, դժվար թե մենք կարողանանք նոր մանկապարտեզներ բացել: Հիմա այդ բյուջեն չի նախատեսում նոր մանկապարտեզ»,-ասաց Բախշյանը, ով հետևողական է մանկապարտեզների հիմնանորոգման ու այլ հարցերում:

Կենտրոն վարչական շրջանում գտնվող թիվ 1 մանկապարտեզի ճակատագրով մշտապես հետաքրքրված Բախշյանն ասում է, հասել է այն բանին, որ 2014-ին կհիմնանորոգվի շենքը, նույնիսկ խոստացել են գարնանը մի մասը շահագործել:

Ավելի վաղ Panorama.am-ին քաղաքապետարանից հայտնել էին, որ «Երևանի հ.1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը սեփականաշնորված չէ։ Գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է 13.09.2010 թվականից։ Երեխաների մի մասը տեղափոխվել է վարչական շրջանի տարբեր մանկապարտեզներ՝ ծնողների համաձայնությամբ։ Մանկապարտեզի աշխատողները տնօրենը, հաշվապահը և պահակները վարձատրվում են: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության 2013-2017 թվականների զարգացման քառամյա ծրագրի՝ հիմնանորոգման կարիք ունեցող մանկապարտեզների ցանկում առաջինը նշված է հ. 1 մանկապարտեզը:

Նշենք, որ մայրաքաղաքի 2014-ի բյուջեի նախագծով նախադպրոցական ուսուցում ծրագրով նախատեսվել է 6,547,740.0 հազ. դրամ։ Հաշվարկների հիմքում դրվել է 1 երեխային ամսական ուսուցման (պահպանման) ծախսերի միջին ինքնարժեքը, որը ծրագրվել է 19.0 հազ. դրամի չափով, ինչպես նաև յուրաքանչյուր ՀՈԱԿ–ի պահպանման ծախսերի համար ամսական 650,0 հազ. դրամ, իսկ բյուջեից հատկացումները նախատեսվել են հաշվի առնելով 2013 թվականին երեխաների փաստացի միջին թիվը։

Ինչպես բացատրվում է քաղաքապետի ուղերձում, 2013 թվականի ճշտված բյուջեի համեմատ 499,461.7 հազ. դրամի ավելացումը կապված է 1 երեխայի ամսական պահպանման ծախսերի ավելացմամբ, ինչն էլ իր հերթին 30 պայմանավորված է «Նվազագույն աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի և բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությամբ։

Նախադպրոցական ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ գույքի ձեռքբերում ծրագրով նախատեսվել է 300,000.0 հազ. դրամ՝ 2013 թվականի հաստատված բյուջեի 505,000.0 հազ. դրամի դիմաց, ինչի շրջանակներում նախատեսվում է Երևանի քաղաքապետարանի մանկապարտեզների համար ձեռք բերել և թարմացնել մահճակալներ, սեղաններ, աթոռներ, սարքավորումներ (գազօջախ, սառնարան, մսաղաց) և այլն։ Ծրագիրը շարունակական է մինչև խնդրի ամբողջական կարգավորումը։

Քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզների հիմնանորոգման ու այդ ուղղությամբ կատարված աշխատանքներին Panorama.am-ը դեռ կանդրադառնա:

Նախորդող հրապարակումներ`

Դեռ ինչքան ժամանակ մանկապարտեզի մեկ խմբում պետք է լինի 35-40 երեխա. Քաղաքապետարանի հստակ պատասխան չկա

Մանկապարտեզների գերբեռնվածության խնդրով ՄԻՊ աշխատակազմը քննություն կսկսի

Panorama.am-ի հրապարակման հետքերով. ՄԻՊ-քաղաքապետ նամակագրությունը շարունակվում է

Բախշյանի ահազանգը. Մութ գործարքների հետևանքով կարող է ընդհանրապես չվերականգնվել մանկապարտեզը

Կենտրոնի բնակչին մտահոգում է թիվ 1 մանկապարտեզի ճակատագիրը. Թող պարզի՝ փակվելուց առաջ ով նշանակվեց տնօրեն

Հարցեր, որոնք քաղաքապետարանը թողեց անպատասխան

Քաղաքապետարանից պատասխանեցին. Թիվ 1 մանկապարտեզը սեփականաշնորհված չէ

Սեպտեմբերի 1-ից երևանյան մանկապարտեզներ կընդունվեն ևս 1300 երեխաներ

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
08:50
Խոշոր հրդեհ Նոյեմբերյանում
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 11-ին, ժամը 01:52-ին ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում...
Աղբյուր` Panorama.am
08:42
Հայաստանի մի քանի ճանապարհներին մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}