Հասարակություն 15:03 25/11/2013

«Ռազմական գործողությունների հանճարեղ մշակմամբ Մոնթեն կարողանում էր բեկումնային պահեր ստեղծել»

Երկու տարեկան փոքրիկ Մոնթեն մի ձեռքով հայրիկի ձեռքը բռնած, մյուսով` սպիտակ մեխակներ, եկել է Եռաբլուր` ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի (Ավո) շիրիմին: Երբ հարցրեցի, թե ինչ գիտի Մոնթեի մասին, ասաց` Մոնթեն զինվոր է: Ծաղիկները հերոսի շիրիմին դնելուց հետո փոքրիկ Մոնթեն համբուրեց Ավոյի շիրմաքարն ու խունկ ծխեցրեց: Ապա նորից բռնեց հայրիկի ձեռքը:

Հայրը Մոնթեի մարտական ընկերներից է, որդու անունն էլ հերոս ընկերոջ պատվին է Մոնթե դրել: Փոքրիկ Մոնթեն հոր կողքին կանգնած ուշադիր լսում է Ավոյի զինվորների ու մարտական ընկերների պատմությունները կռվի դաշտից, հերոս տղերքի ու հրամանատարի մասին:

Մոնթեի զինվորներից Օլեգ Առուստամյանը հրամանատարի հետ ընդամենը չորս ամիս է շփվել, բայց, ինչպես ինքն է ասում, ոնց որ եղբայրը լինի.

«Առաջին անգամ Ավոյին տեսել եմ Մարտունու շտաբում, կապավոր էի: Նստեցինք ճաշարանում իրար հետ սուպ կերանք: Սովորական մարդ էր էլի, բոլոր զինվորների նման, հասարակ մարդ էր:

Մի անգամ գյուղի տղերքը բիզ-բիզ արեցին, թե մի քիչ սոլյարկա ուզի մարտկոցների լիցքավորման համար: Մոտեցա` ասացի Ավո ջան, կապի համար մարտկոցների լիցքավորում ա պետք, որ գնում եմ ջաղացում լիցքավորում եմ, սոլյարկա են ուզում: Տղերքը հետևիցս մի քիչ խնդացին… մի քսան լիտր տվեց լիցքավորեցի մարտկոցները»:

Օլեգ Առուստամյանը հիշում է. «Գրեթե երկու օրը մեկ գալիս էր մեր Մարտունու շրջանի Աշան գյուղը: Տղերքը մի քիչ էլ վրաս ծիծաղում էին, ես Բաքվի հայ եմ, արևմտահայերենն այդքան էլ լավ չէի հասկանում: Երբ մի բան էր ասում ու չէի հասկանում, ասում էի` Ավո, ի՞նչ ես ասում, իր վարորդը` Կոմիտասը թարգմանում էր:

Շատ լավ էր կառավարում ցանկացած մարտը: Շատ հիանալի, հասկացող մարդ էր, երբ տեսնում էր, որ հանկարծ վտանգ կա, ամեն ինչ անում է, որ զոհեր չլինեն: Հոգ էր տանում զինվորներին, չէր թողնում, որ ինչ-որ ավել զինվոր գլուխը վայր դնի»:

Վաշտի հրամանատար Մավրիկ Մարտիրոսյանը, ով Մոնթեի հետ է կռվել, նրան անվանում է հայ ազգի տիպար, ում մեջ ամփոփված էր դրական ամեն ինչ` հայրենասիրություն, շիտակություն, ազնվություն.

«Անդրանիկին տեսնում էիր նրա մեջ, Տիգրան մեծին տեսնում էիր, Նժդեհին տեսնում էիր… մեծ հոգեբան ու փիլիսոփա էր, մի անգամ տեսնում էր մարդուն, գիտեր, ով է, ինչ է: Կռվի մեջ ամեն մեկին կարողանում էր իր տեղը կանգնեցնել:

Մոնթեն հումորի մեծ զգացողություն ուներ: Արցախում կան գյուղեր, որոնց բնակիչները մի քիչ ավելի միամիտ են: Շտաբում զրույց էր գնում, տղաները պատմում էին դրանց միամտության մասին, մեկ էլ, պահի տակ նենց մի բարձր ձենով, հռհռոցով հո չի խնդում: Մի կես ժամ տևեց իր խնդալը… մանկական հոգի էլ ուներ:

Մի անգամ թուրքերին հետ ենք շպրտում, մեր դիրքերը պիտի տեղակայենք: Զառիթափով իջնում ենք, Մոնթեն հրամաններ էր տալիս, թե որ տեղանքը որ հրամանատարը պիտի հսկի: Ամենավերջում իմ տեղանքը նշեց: Հիմա ես իր հետևից գնում եմ, մի 5-6 մետր հեռու եմ, ինջնում ենք այդ զառիթափով, թուրքերն անընդհատ ականանետով կրակում են, էդ սնարյադները մեր կողքն են ընկնում: Առաջինը, որ կրակեց, ընկավ մեր կողքը, դե ակամայից վախենում ես, ես չոքեցի, որ բեկորները չընկնի իմ վրա: Նայում եմ, իր վեջը չի, ոնց քայլում էր, տենց քայլում ա: Մի քիչ էլ շարժվեցինք, մեկ էլ մի հատ էլ ընկավ, նորից ուզում էի չոքել, մեկ էլ Մոնթեն հետ շրջվեց… Չչոքեցի, ասացի, որ ինքը քայլում ա, ես էլ քայլեմ… Այդպես օրինակ էր ծառայում»:

Մոնթեի մարտական ընկեր, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը նրա հետ համատեղ է սկսել կռիվը.

«Մոնթեի արարչագործությունը նրանում էր, որ նա, լինելով ոչ ռազմական մասնագետ, կարողացավ համախմբել մի ամբողջ շրջան՝ Մարտունու ինքնապաշտպանական շրջանը: Կենդանի ոգի էր: Ռազմական գործողությունների իր հանճարեղ մշակմամբ, Մոնթեն կարողանում էր բեկումնային պահեր ստեղծել ողջ ազատամարտում: Հատկապես Մոնթեի շնորհիվ էր, որ մենք ականատես եղանք մի շարք փառահեղ հաղթանակների սկսած Ղուբաթլուից, Ֆիզուլու ենթաշրջանից ու Զանգելանից, Աղդամի ենթաշրջանից:

Մոնթեն կանգնած է կանոնավոր բանակի ստեղծման ակունքներում: Նա մի ամբողջ պաշտպանական շրջանի հրամանատարն էր: Կարգ ու կանոնը Մոնթեի մոտ յուրահատուկ էր: Խստապահանջ էր: Նրա ժամանակ կարգապահության շնորհիվ Մարտունու ինքնապաշտպանական շրջանը դարձավ Արցախի պատերազմի ամենամարտունակ ու կարգապահ շրջաններից մեկը: Օրինակ, մարտական գործողությունները սկսելու նախաշեմին ունեինք երկու-երեք տանկ, իսկ Մոնթեի զոհվելու ժամանակ` արդեն 43 տանկ:

Դժբախտաբար, չար դիպվածով զոհվեց Մոնթեն, բայց մեր հիշողության մեջ նա միշտ ողջ է»:

Մոնթեի զինվորներից Քաջիկն էլ հիշում է, որ մի անգամ տանկի վրա կրակված արծիվ են դրել: Մոնթեն եկել է, տեսել ու շատ զայրացել.

«Բղավեց՝ էս ի՞նչ եք արել, արծվին ախր խփել չի կարելի: Շատ հասարակ էր: Էն թվերին սոլյարկա էլ չկար: Տանկերը սոլյարկի պատճառով չէին շարժվում, մնում էին կանգնած, բայց վիրավորներ որ լինում էին, սոլյարկա էր տալիս, որ հասցնեն պետքական տեղ: Իսկ ասենք գործողությունների համար տրամադրում էր մեկ լիտր սոլյարկա ու մեզ սովորեցնում էր, որ խնայենք, ճիշտ օգտագործենք եղածը: Միշտ ասում էր՝ խփելուց թուրքի տանկի ցեպին կրակեք: Դա մեր տանկն է»:
 

Մոնթեի զինվորը շատ հիշողություններ ունի. «Սեդան ամուսնությունից հետո Երևանում էր մնում, Մոնթեն՝ Արցախում էր: Մի օր տղերքը գնացին մոտը, թե՝ Մոնթե աչքդ լույս: Մոնթեն ուրախացած հարցրեց` ի՞նչ է պատահել, տղերքն էլ թե՝ Սեդան է եկել: Մոնթեն նայեց ու ասաց՝ ես էլ ուրախացա, ասի թուրքի տանկ եք խփել: Այ սենց մարդ էր Մոնթեն:

Հայրենասեր էր, գաղափարի մարդ էր: Մենակ Արցախը չէր, շատ ծրագրեր ուներ՝ Արևմտյան Հայաստանի ազատագրման, ուրիշ պետությունների հետ կապված: Տեղի բնակիչները շատ էին սիրում նրան, ընդհանրապես ամեն բանով օգնում էին: Մարտունու հույսն էր Մոնթեն:

Իրեն նենց էին վստահում, որ եթե մի գործողության մասին անգամ ասեին Մոնթեն մենակով գնում ա 1000 թուրքի դեմ, մարդիկ շատ վստահ ու հավատով կասեին՝ ուրեմն էդ գործողությունում մենք կհաղթենք:

Մի անգամ Ճարտարի դիրքերում էր, տղերքը չկարեցան էլ պահել, հետ եկան: Թուրքի տեխնիկան շատ էր: Մոնթեն վիլիսով եկավ, կապվեց գրադի հետ, միասին խփեցին ու դիրքն առանց հայ զոհերի հետ վերցրին:

Պահ եղավ, որ Մոնթեն մի դեպքից նեղացավ: Ուզում էր գնալ անգամ, բայց Մարտունու ժողովուրդը մեծից փոքր չթողեցին: Մոնթեի ժամանակից ամենաիսկական բանակ կար: Ճիշտ է, գռաժդանսկի շորերով էին, կոշիկ չունեին, կազարմաներն էլ գյուղերի մանկապարտեզնում էին, բայց ՝ բանակ էր, կանոնավոր բանակ:

Համախմբեց սաղ ազգին, զինվորներին»:

Այսօր` հրամանատարի ծննդյան օրը, նրա շիրիմի մոտ հոգեհանգստի կարգ մատուցվեց: Ծաղկեպսակ դրեցին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի զինվորները, մարտական ընկերները և այլք:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:11
Ռուսական պերինատալ կենտրոնում ատամներով երկու երեխա է ծնվել
Ռյազանի պերինատալ կենտրոնի բժիշկները կարճ ժամանակում երկու անգամ բախվել են հազվագյուտ երեւույթի՝ հաստատության պատերի ներսում ծնվել են ատամներով...
Աղբյուր` Panorama.am
16:46
Սպերցյանի գործակալը բանակցություններ է վարել Ա սերիայի ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում։ RB...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ռոբսոնի դեմ քրեական գործ է հարուցվել
Սոչիում ապրող ազգությամբ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանի, որն առավել հայտնի է որպես քրեական  հեղինակություն՝ Ռոբսոն անունով, քրեական գործ է...
Աղբյուր` Panorama.am
16:32
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն դեմ չէ ծրագրված փաստաթղթերի ընդունմանը։ Ռիա նովոստիի...
Աղբյուր` Panorama.am
16:17
Կիրանցի նորակառույց դպրոցում ջեռուցման համակարգը չի գործում, աշակերտները մրսում են. Ոսկան Սարգսյան
«Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը  գործարկելուց  գրեթե 3 ամիս անց  աշակերտները...
Աղբյուր` Panorama.am
16:11
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում, Վայքում (Սարավանի լեռնանցք), Ծիլքար բնակավայրի...
Աղբյուր` Panorama.am
16:06
Պեղումներ «Բաղաբերդում». բացահայտնվում են միջնադարյան թաքնված մշակութային շերտերը
ՀՀ Սյունիքի մարզի «Բաղաբերդ» ամրոցի տարածքում  հնագիտական աշխատանքներ են սկսվել։ Պեղումները իրականացնում է ԿԳՄՍՆ...
Աղբյուր` Panorama.am
15:56
ՄԻՊ. Պաշտպանը փաստաբաններին ներկայացրել է Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու բոլոր ռիսկերն ու հնարավոր հետևանքները
«Թե´ Մարդու իրավունքների պաշտպանը, թե´ աշխատակազմը գործընկերներին ներկայացրել են Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու...
Աղբյուր` Panorama.am
15:42
Հայկական ընկերություններն օգնում են Ռուսաստանին շրջանցել ոսկու առևտրի արևմտյան պատժամիջոցները. «Հետք»
Հայկական ընկերություններն օգնում են Ռուսաստանին շրջանցել ոսկու առևտրի արևմտյան պատժամիջոցները, պարզել են «The Insider»-ը և...
Աղբյուր` Panorama.am
15:40
Աբսուրդ է, հիմարությունը չեմ մեկնաբանի. Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
«Հիմարություն է, ուղղակի զավեշտ է, որ մենք հիմա քննարկում ենք նման հարց»,- Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
15:33
Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքը ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով. Հովհաննես Ավետիսյան
Կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6...
Աղբյուր` Panorama.am
15:19
Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. Ֆրանսիայի դեապանի գրառումը նախ և առաջ ապտակ էր Փաշինյանին։ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե...
Աղբյուր` Panorama.am
15:02
Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժիշկ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Երևանում Ալեք Մանուկյան փողոցում շարունակեցին տարածաշրջանին բնորոշ և...
Աղբյուր` Panorama.am
14:28
Վրաստանի խորհրդարանն ընդունել է նոր գումարման պատգամավորների լիազորությունները և ընտրել նախագահ
Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է 11-րդ գումարման պատգամավորների լիազորությունները և կառավարությունը հրաժարական է տվել։...
Աղբյուր` Panorama.am
14:11
Ինչո՞ւ է ՍԴ-ն մերժել փաստաբանների հարկերի հարցով ՄԻՊ ներկայացրած դիմումի հիման վրա քննություն նշանակել
Սահմանադրական դատարանը մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի՝ փաստաբանների հարկերի բարձրացման հարցով ՍԴ դիմումի հիման վրա քննություն նշանակել։ ՍԴ...
Աղբյուր` Panorama.am
14:10
Կոսմետոլոգը դատի է տվել Ռոնալդուին
Կոսմետոլոգ Ռոշան Ռավինդրանը դատական հայց է ներկայացրել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դեմ։ The Sun-ի հաղորդմամբ, մասնագետը դատարան է դիմել 40...
Աղբյուր` Panorama.am
13:35
2025-ին կսկսվեն նաև Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման աշխատանքները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության...
Աղբյուր` Panorama.am
13:28
2024 թ.-ին ավելացել է հոմոսեքսուալ կապերից ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքերը՝ հասնելով 12%-ի. Աննա Մերգելյան
«Ի տարբերություն 1988թ-ի, երբ ընտրվեց  դեկտեմբերի 1-ի օրը, ներկայում մարդկությունը, բժշկագիտությունն ունի դեղորայք, որով կարողանում է...
Աղբյուր` Panorama.am
12:54
Մաhաgել է բժշկական գիտությունների թեկնածու, դասախոս Ռուբեն Բեկյանը
«Մեզանից հեռացել է մեր ամբիոնի այցեքարտը, մեր ամբիոնը խորը իմաստով և գեղեցիկ հմայքով հարստացրած սյուներից մեկը»:
Աղբյուր` Panorama.am
12:44
Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում
«Մասնակիցների թիվը մոտ 525 հազար է, եթե կրկնահաշվարկ անենք՝ մոտ 460 հազար է: Եվ, ըստ էության, մենք կարծում ենք, որ կուտակային ֆոնդերն...
Աղբյուր` Panorama.am
12:38
«Ամենայն անկեղծությամբ». ARARAT-ը ներկայացնում է գովազդային նոր արշավը
«Ամենայն անկեղծությամբ»՝ ARARAT-ի նոր գովազդային արշավը բրենդի պատմության ևս մեկ հատոր է։ ARARAT հայկական կոնյակը, շարունակելով...
Աղբյուր` Panorama.am
12:15
Այդ «ավաղ»-ը վաղը կարող է «վա՜խ»-ի վերածվել. Սիլվա Ադամյանը՝ Սևանա լճի մաքրման աշխատանքների ձախողման մասին
Սևանի տարեկան ծրագրով նախատեսված էր, որ 2024 թվականին պետք է 382,42 հա տարածքում ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներ իրականացվեին։...
Աղբյուր` Panorama.am
12:07
Ինչ է ասում Գուրգեն Մահարին Աննա Հակոբյանին
ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողքը զբաղեցնող Աննա Հակոբյանը իրենց խիստ պարտավորված էր երեկ զգացել․ բա թե՝ «պարզվում է...
Աղբյուր` Panorama.am
11:55
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողություններն ու օգտագործել ըստ իրենց հայեցողության. Արթուր Խաչատրյան
«Արցախի Հանրապետության քաղաքացիների գումարն ինչո՞ւ հանկարծ Հայաստանի իշխանությունները որոշեցին խլել և օգտագործել՝ ըստ իրենց...
Աղբյուր` Panorama.am
11:50
Աննա Հակոբյանը հիասթափված է
«Կրթությունը նորաձև է» արշավի մասին հայտարարած Փաշինյանի կինն արդեն հասցրել է հիասթափվել։ Նա գրել է. «2025 թվականը...
Աղբյուր` Panorama.am
11:39
Տերյան փողոցում երեկ ջրհեղեղ էր, այսօր՝ խաթարված երթևեկություն
Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի շենքից մի քանի մետր այն կողմ երեկ դիտահորից ժամեր շարունակ մեծ ճնշումով ջուր էր հոսում։  Փողոցն...
Աղբյուր` Panorama.am
11:21
Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի անվտանգության ապահովմանը․ Կոպիրկին
«Խոսելով Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրների մասին՝ մենք հավատարիմ ենք այն դիրքորոշմանը, որ ռուս-հայկական դաշնակցային...
Աղբյուր` Panorama.am
11:19
Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերի գումարներն ապահով պահվում են. ԿԲ փոխնախագահ
«Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերն ապահով են, դրանց գոյության հետ ոչ մի խնդիր չկա»,-Ազգային ժողովում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}