Կկայանա ArmNet ամենամյա միջազգային կոնֆերանսը և համահայկական վեբ-մրցանակաբաշխությունը
Այսօր առավոտյան «ԷլիտՊլազա» բիզնես կենտրոնում մեկնարկել է «ArmNet 2013» ինֆորմացիոն տեխնոլոգիաների միջազգային չորրորդ կոնֆերանսը՝ «Համընդհանուր Mobileիզացում» թեմայով: Այս մասին հայտնում են Orange Հայաստանի մամուլի ծառայությունից:
Կոնֆերանսի ընթացքում ներկայանալու են ոլորտի ինչպես հայ, այնպես էլ միջազգային հայտնի փորձագետներ՝ ՍԿՈԼԿՈՎՈ Ստարտափ Ակադեմիայի տնօրեն Լոուրենս Ռայթը և պրոֆեսոր Գարի Ֆոուլերը, Օրանժ Արմենիայի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը, MOVEO Technologies ընկերության տեխնիկական տնօրեն Հովհաննես Կուլողլյանը, PicsArt ընկերության գլխավոր օպերացիոն տնօրեն Արտավազդ Մեհրաբյանը, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի նախագահ Արթուր Պապյանը, Drimmi ընկերության հիմնադիր և տնօրեն Նիկիտա Շերմանը, Workle ընկերության տեխնիկական տնօրեն Սերգեյ Պոնոմարենկոն, Panarmenian Media Group-ի ինֆորմացիոն տեխնոլոգիաների գծով տնօրեն Ռուբեն Մուրադյանը և այլոք:
Բանախոսները կանդրադառնան հետևյալ թեմաներին.
• ՏՏոլորտում ստարտափ ընկերությունների ֆինանսավորման խոչընդոտները
• Աշխարհում բջջային տեխնոլոգիաների զարգացման միտումները
• Բջջային խաղեր
• Թվային տեխնոլոգիաներ
• և այլն
Աղբյուրը հիշեցնենում է, որ այս տարի առաջին անգամ ArmNet նախագծի շրջանակներում նոյեմբերի 29-ին անցկացվել է Ստարտապ օր, որի շրջանակներում ՍԿՈԼԿՈՎՈ Ստարտափ Ակադեմիայի փորձագետները վարել են սեմինարներ աշխատանքի արդյունավետ կազմակերպման, բիզնես մոդելավորման և ներդրումների ներգրավման թեմաներով, ինչպես նաև կազմակերպվել է «Startup Battle» մրցույթը հայկական ստարտափ թիմերի միջև:
Այսօր երեկոյան կհայտարարվի հաղթող ճանաչված ստարտափ ընկերությանանունը, որի անդամները ՍԿՈԼԿՈՎՈ Ստարտափ Ակադեմիայի ուսանողների հետ միասին կմեկնեն ԱՄՆ՝ Սիլիկոնյան հովիտ, որտեղ երկուշաբաթվա ընթացքումկ կազմակերպվեն հանդիպումներ առաջատար ընկերությունների ղեկավարների և վենչուրային հիմնադրամների հետ և կներկայացնեն իրենց ստարտափ նախագիծը:
ArmNet նախագծի վերջին միջոցառման՝«ArmNet 2013» համահայկական վեբ-մրցույթի ամփոփումը և մրցանակաբաշխությունը տեղի կունենա այսօր ժամը 20:00-ին, «ԷլիտՊլազա» բիզնես կենտրոնում: Հայտնի կդառնան հայկական ինտերնետի 2013թ. լավագույնները 7 անվանակարգերում՝ըստ մասնագիտական ժյուրիի և «Ժողովրդական ընտրություն» անվանակարգի հաղթողը, որը կորոշվի SMS-քվեարկությամբ:
Ըստ աղբյուրի, ArmNet 2013 մրցույթին այս տարի մասնակցության հայտ են ներկայացրել 400կայքեր, բլոգեր և անձնական էջեր: Մրցույթի հիմնական 7 անվանակարգերի հավակնորդների ցանկը հայտարարվել է նոյեմբերի 26-ին: «ArmNet 2013» ամենամյա միջոցառումների շարքի կազմակերպիչներն են Maeutica ընկերությունը, Orange-ը և Հայաստանի Ինտերնետ Հանրություն հասարակական կազմակերպությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա