«Հավատո՞ւմ է Հայաստանի քաղաքացին բարեփոխիչ Տիգրան Սարգսյանին». Նաիրա Զոհրաբյան
«Թույլ տանք Հայաստանի քաղաքացին ինքը որոշի հավատո՞ւմ է բարեփոխիչ Տիգրան Սարգսյանին, թե՞ ոչ», -այսօր Ազգային ժողովում պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքի իրագործումը մեկ տարով հետաձգելու մասին հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով, պարտադիր բաղադրիչը պետք է հանել օրենքում կիրառությունից և հենց քաղաքացին պետք է ինքնուրույն որոշի կուտակում է իր կենսաթոշակը, թե ոչ: Պատգամավորը նկատեց, որ սովորաբար Հայաստանում ցանկացած բարեփոխում վատ արդյունքներ է գրանցում: «Այս չորս տարիների ընթացքում մենք և ՀՀ քաղաքացին զգացել ենք այդ այսպես կոչված բարեփոխումների արդյունքները` կատաստրոֆիկ արտագաղթ, աղքատություն, գործազրկության աճ, օտարերկրյա ներդրումների բացարձակ նվազում և որ ամենասարսափելին է` հույսի, հավատի կորուստ: Այս կառավարությունը կարողացավ իր գործունեության արդյունքում հասնել նրան, որ տեղի ունեցավ ամենավտանգավորը` ՀՀ քաղաքացին կորցրեց իր հույսը և հավատը: Այո, քաղաքցին չի հավատում ներդրվող կենսաթոշակային համակարգին», -խորհրդարանում հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորը հիշեց, որ Ասոցացման համաձայանգրի ստորագրումից հրաժարումն ու Մաքսային միությանն անդամակցելը Հայաստանի իրշխանությունները որոշել են առանց ժողովրդի կարծիքն հաշվի առնելու: Զոհրաբյանի խոսքով, այդպես է նաև սոցիալական կյանքին վերաբերող շատ կարևորագույն հարցերի ընդունման դեպքում:
«Եկեք հարցնենք` սիրելի քաղաքացիներ դուք հավատում եք այս բարեփոխիչ կառավարությանը, եթե դրական պատասխան ստանաք, ապա ես «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից կհայտարարեմ, որ մենք պաշտպանում ենք բարեփոխիչ Տիգրան Սարգսյանի ներդրած հերթական տնտեսական և ֆինանսական ավանտյուրան», -հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը` խորհրդարանական մեծամասնությանը կոչ անելով չտապալել 4 խմբակցությունների նախաձեռնությունը, չենթարկվել կառավարության ճնշումներին:
Նախորդող հրապարակում
Պարտադիր կուտակային համակարգի ընդդիմախոսները վճռական են` եթե ԱԺ-ում արդյունքներ չգրանցվեն, դիմելու են ՍԴ (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա