Անվճար բժշկական ծառայություն սիրիահայերին նախաձեռնությունը մեկնարկում է վաղը
«Սիրիահայերի Հիմնախնդիրները Համակարգող Կենտրոն» ՀԿ-ում վաղը կմեկնարկի սիրիահայերին անվճար բժշկական ծառայություն տրամադրելու նախաձեռնությունը:
Ժամը 11:00-13:00-ն հալեպահայ մանկաբույժ Ժան Պեշլյանն ու հալեպահայ սրտաբան Գրիգոր Տարաքչյանն անվճար բժշկական ծառայություններ կտրամադրվեն Հայաստանում ապաստանած սիրիահայերին:
Ավելի վաղ Panorama.am-ին Կենտրոնի նախագահ Լենա Ալաջյանը հայտնել էր, որ նախաձեռնությունը նաև պետության բեռը թեթևացնելու նպատակ ունի: «Շատ սիրիահայեր տեղափոխվել են այստեղ: Օրինակ, կան մարդիկ, որ Սիրիայում դեղամիջոցներ էին օգտագործում, որոնք հնարավոր է այստեղ չլինեն, մեր բժիշկները խորհրդատվություն կտրամադրեն, թե ինչ փոխարինող դեղամիջոցներ կարելի է օգտագործել և այլն»,- ասել էր նա:
Սիրիահայերի Հիմնախնդիրները Համակարգող Կենտրոնի ղեկավարի խոսքով, բոլոր սիրիահայերը կարող են մոտենալ բժշկին և ներկայացնել իրենց առողջապահական հարցերը. «Աստված մի արասցե, եթե պետք լինի հիվանդանոց տեղափոխել կամ ավելի լուրջ բժշկական միջամտություն իրականացնել, նախարարության հետ կկազմակերպենք նաև դա»:
Հավելենք, որ բժշկական անվճար ծառայությունները սիրիահայերին կտրամադրվեն ամեն շաբաթ օր:
Նախորդիվ`
Սիրիահայերն օգնում են սիրիահայերին. Անվճար բժշկական ծառայություն
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում