Անհայտ բարերարը Լիզայի բուժման համար խոշոր գումար է փոխանցել
Անհայտ բարերարը, որը չի ցանկացել հայտնել իր անունը, 5 տարեկան Լիզա Պողոսյանի բուժման համար այսօր առավոտյան խոշոր գումար է փոխանցել` 10 հազար 500 ԱՄՆ դոլար: Հիշեցնենք` փոքրիկ Լիզան գլխուղեղի քաղցկեղի դեմ բուժում է անցնում Մոսկվայում և քիմիոթերապիայի 5-րդ փուլի համար անհրաժեշտ գումարը չէր գտնվում:
Panorama.am-ը Լիզայի առողջական վիճակին բազմիցս է անդրադարձել. տեղեկացրել ենք, որ երեխայի մոտ գլխուղեղի ուռուցք է հայտնաբերվել: Երևանում վիրահատությունից հետո բժիշկները խորհուրդ էին տվել բուժումը շարունակել արտերկրում, քանի որ այստեղ այդ հնարավորությունները չկան: Բազմաթիվ բարի մարդկանց նվիրատվությունների օգնությամբ Մոսկվայում երեխան վիրահատվեց և այժմ արդեն քմիոթերապիայի 5-րդ փուլն է անցնում: Բժիշկներն ասել են, որ սա ամենաբարդ փուլն է և երկար է տևելու: Մինչ այժմ Պողոսյանների ընտանիքին օգնել են «Կ. Խաբենսկու» անվան ռուսական բարեգործական հիմնադրամը և 5000 ԱՄՆ դոլարով «Նվիրիր կյանք» հիմնադրամը:
Մարդիկ, ովքեր կցանկանան փոքրիկ Լիզայի հետագա ստանալիք քիմիոթերապիաների համար օժանդակություն ցուցաբերել, ներկայացնում ենք Լիզայի հայրիկի՝ Դավիթ Պողոսյանի անունով բացված հաշվեհամարի տվյալները.
ՎՏԲ - Հայաստան Բանկ
AMD 16004052756801
USD 16004052756802
EUR 16004052756803
RUR 16004052756804
Արտերկրից փոխանցումները կարելի է անել հետևյալ կերպ «VTB BANK» (ARMENIA) CJSC Yerevan, Armenia SWIFT: ARMJAM22
Ովքեր ունեն ARCA կրեդիտ քարտ, կարող են arca.am-ում գրանցել իրենց քարտը, որպեսզի օնլայն կատարեն փոխանցումները: 16 նիշանոց թիվն է` 9051210205309960
Նախորդող հրապարակումներ`
Փոքրիկ Լիզայի բուժման համար ֆեյսբուքյան աճուրդ է սկսել (տեսանյութ)
«Մենք բոլորս հոգեպես քեզ հետ ենք». Մարդիկ օգնում են փոքրիկ Լիզային
5-ամյա Լիզայի վիճակը վատացել է. Հայրը դեռ օգնություն է խնդրում
5-ամյա Լիզան բարեգութ մարդկանց օգնության կարիքն ունի. Մետաստազները տարածվում են
«Նվիրիր կյանք»-ը Լիզայի բուժման համար գումար է փոխանցել, սակայն անհրաժեշտ է ավելին (լուսանկար)