Հասարակություն 18:16 11/12/2013

Սիրիահայերին ներկայացվեցին «Նոր Հալեպ» թաղամասի ամբողջականացված հատակագիծն ու պայմանները

Հայաստանում ապաստանած սիրիահայերին «Նոր Հալեպ» թաղամասի նախագծի հեղինակներ Վահե և Գոհար Թութունջյաններն այսօր ներկայացրեցին թաղամասի ամբողջականացված հատակագիծը:

Ղամշլիից Հայաստան եկած սիրահայերից մեկը Panorama.am-ին թղթակցի հետ զրույցում ասաց, որ այս ծրագրի հետ կապված հույսեր ունեն. «Յուրաքանչյուր սիրիահայ, որ տնից դուրս է եկել, բնականաբար ծրագիր ունի իր բնակարանը ձեռք բերելու ծրագիր»:

«Նոր Հալեպ» թաղամասը լինելու է Աշտարակում՝ դեպի Էջմիածին գնացող մայրուղու վրա: Ըստ նախագծի, թաղամասն ունի երկու շենք և ակումբային շենք: Ընդհանուր 488 միավոր բնակելի տարածք է, որտեղ կլինեն մեկից երեք սենյականոց բնակարաններ` մոտ 2000 մարդու համար նախատեսված:

«Այստեղ երկհարկանի վիլլայի նման լուծումներ էլ կան, որոնք 2 և 4 սենյականոց են: Ընդհանուր նախագիծն ունի նաև խանութային մաս, որից եկած մուտքը պիտի գործածվի շենքերը պահպանելու և մաքուր պահելու ծախսերի համար: Ակումբը պիտի ծառայի մշակութային կյանքն ապահովելուն: Նաև առողջապահական հատված կլինի, լողավազան թենիսի, բասկետբոլի դաշտեր: Նախատեսվում է նաև մանկապարտեզ կառուցել, եթե անհրաժեշտություն լինի, նաև դպրոց կկառուցվի»,- ասաց ճարտարապետ Վահե Թութունջյանը: 

Թաղամասը կունենա նաև ստորգետնյա ավտոկայանատեղի, որտեղից դեպի տներ մուտք կլինի:

Թաղամասը Հալեպի ճարտարապետական ոճով չի լինելու, քանի, որ դրա համար հալեպյան քարն է անհրաժեշտ, որը խնայողաբար կառուցված շինության համար հնարավոր չէ օգտագործել, այն թանկ արժե: Թաղամասը կկառուցվի հայկական տուֆով:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն էլ նշեց, որ ՀՀ Նախագահի հանձնարարությամբ ծրագիրը մեկնարկել է հունիսի վերջին, հողի նվիրատվության հարցը լուծվել է Աշտարակ քաղաքի կողմից: «Մենք եկել ենք նրա համար, որ դուք ունենաք բնակարան լավ պայմաններով, բայց էժան գնով: Մենք ուզում ենք լուծել հայրենիքում արագ հաստատվելու և էժան ձևով բնակարան ձեռք բերելու հարցը: Եթե մարդիկ ցանկանում են այդ տարածքում ապրել, ապա պետք է արդեն սկսվեն նախնական վճարումները: Յուրաքանչյուր մեկն, ով ուզում է բնակարան ունենալ, պետք է ներդրում անի, մենք էլ պիտի գումարներ հայթայթենք, նվիրաբերենք, որ ամբողջացնենք ծրագիրը»,- ասաց նախարարն ու հավելեց, որ այս պահին 625 մարդ է դիմել ծրագրին:

Հարդարված և վերջնական տեսքի բերված բնակարանների քառակուսի մետրը, ըստ նախնական հաշվարկների կարժենա 500-550 ԱՄՆ դոլար, իսկ ոչ հարդարված վիճակում՝ 350-400: Ճարտարապետ Վահե Թութունջյանը նշեց, որ մարդիկ կարող են ընտրել, թե ինչպես և ինչ պայմաններով հարդարեն բնակարանները, բայց դա պետք է արվի միաժամանակ, որպեսզի թաղամասն ամբողջությամբ շահագործման հանձնվի:

Նախարարը նշեց, որ հրավիրել են նաև բանկերին, որպեսզի ներկայացնեն, թե վարկային համակարգը ինչպես կարող է նրանց ֆինանսավորել: Բանկերի ներկայացուցիչներն էլ մանրամասն ներկայացրեցին վարկավորման պայմանները:

Հրանուշ Հակոբյանը լրագրողներին տեղեկացրեց, որ այս պահին ամենամեծ ներդրումն արել է «Գրանդ Քենդի» ընկերությունը. «Օգնության մասին հայտնել են նաև Սամվել և Կարեն Կարապետյանները: Մարդիկ ներդրումներ են կատարում սկսած երկու դոլարից: Կան համայնքներ, որ 5000-ից մինչև 100 000 դրամ են նվիրաբերում: Այս ծրագիրը նաև բարեսիրական ուղղություն պիտի ունենա, ամեն մի հայ պետք է օգնի սիրիահային»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}