«Բարեգործությունը մեծահոգություն չէ». «Հայ ձմեռ պապ 2013-2014» ֆիլմի շնորհանդեսը` վաղը
Վաղը, ժամը 20:00-ին Մոսկվա կինոթատրոնում տեղի կունենա «Հայ ձմեռ պապ 2013-2014» լրագրողական բարեգործական ֆիլմի շնորհանդեսը: 12 մասանոց ֆիլմի 8 սյուժեները Հայաստանի սահմանամերձ գյուղերի, Ջավախքի և Արցախի՝ սոցիալապես անապահով ընտանիքների կյանքի վավերագրումն են: 4 hաշվետու մասերն ամփոփում են նախորդ տարիների աշխատանքը:
«Հայ Ձմեռ պապը»-ի հաղորդագրության մեջ նշվում է. «Կամավորության, գործընկերության և ընդհանուր պատասխանատվության սկզբունքներով աշխատող «Հայ Ձմեռ պապը» կառաջարկի սոցիալական փակուղին հաղթահարելու իր և գործընկերների փորձը:
Կներկայացվի հակառակորդի նշանառության տակ ապրող սահմանամերձ լքվող գյուղին համակողմանի օժանդակություն ցուցաբերելու ծրագիրը: Ադրբեջանի հետ 18 կմ սահման ունեցող Վազաշենի օրինակը բոլորիս օժանդակությամբ կարող է դառնալ այն մոդելը, որը կծառայի որպես ինքնաբավ զարգացող համայնքի օրինակ:
Բարեգործությունը մեծահոգություն չէ: Այն յուրաքանչյուրիս պարտականությունն է: Միացեք մեզ, ձեր ներդրումները, առաջարկները, գաղափարները ցանկալի և ողջունելի են»:
Նախորդիվ`
Սահմանամերձ գյուղերը վերականգնելու ծրագիր, որով ինքնաբավ, կենսունակ համայնքի մոդել կմշակվի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները