Հոսպիտալացվել է պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերը
Պոլսահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերը երեկ երեկոյան տեղափոխվել է Ստամբուլի Շիշլիի թաղամասի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Թուրքական «Միլլիյեթ» թերթը տեղեկացնում է, որ պատճառը եղել է երիկամային անբավարարությունն ու արյան ցածր ճնշումը:
Նշենք, որ Արա Գյուլերը ծնվել է 1928 թվականին Ստամբուլում: 1950 թվականից սկսել է զբաղել լրագրությամբ: Նրա լուսանկարները բազմիցս ցուցադրվել են ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆրանսիայում և բազմաթիվ այլ երկրներում: Տաղանդավոր արվեստագետը լուսանկարել է այնպիսի հայտնիների, ինչպիսիք են Ուինսենթ Չերչիլը, Առնոլդ Թոյնբը,Պիկասոն, Սալվադոր Դալին, Ալֆրեդ Հիչքոքը, Մարիա Կալլասը, Վիլյամ Սարոյանն ու Փարաջանովը:
Գյուլերին 2013-ին ՀՀ մշակույթի նախարարության կողմից շնորհվել է ոսկե մեդալ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան