Հակառակորդի կրակոցներից Մովսես գյուղի գազի խողովակները վնասվել են
Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղում արդեն մեկ ժամ է՝ հակառակորդի կողմից կրակոցները դադարել են: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում գյուղի բնակիչ Արթուր Բադալյանը տեղեկացրեց, որ հիմա հանգիստ է, բայց մոտ մեկ ժամ առաջ կրակոցներն անընդմեջ են հնչել:
Նրա խոսքով, ադրբեջանցիների արձակած կրակոցների հետևանքով վնասվել են գյուղը գազով սնուցող խողովակների մի հատվածը, ինչի արդյունքում հրդեհ է բռնկվել:
«Շատ արագ գյուղացիք հավաքվեցին ու հանգցրինք կրակը: Հիմա գազն անջատված է, բայց առավոտ կտեսնենք՝ ինչ ենք անում», -փոխանցեց Արթուր Բադալյանը:
Նրա խոսքով, մի քանի ժամ տևած կրակոցներից մարդիկ չեն տուժել:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան