ԱԺ 60 աշխատակիցներ միացել են «Դեմ! եմ» նախաձեռնությանը
Շաբաթ օրը Ազգային Ժողովի շուրջ 60 աշխատակիցներ ստորագրահավաք են կազմակերպել ընդդեմ պարտադիր կուտակային բաղադրիչի` այդպիսով միանալով «Դեմ! եմ» նախաձեռնությանը:
Panorama.am-ի հետ զրույցում նրանցից մեկն ասաց, որ իրենք տհաճ անակնկալի են եկել, երբ պարզել են, որ հունվար ամսվա աշխատավարձից պահում է արվել, մինչդեռ հույս ունեին, որ Սահմանադրական դատարանի հայտնի որոշումը ինչ-որ բան փոխել է իրավիճակում:
Հարցին` չե՞ն վախենում, որ այդ ստորագրահավաքին մասնակցելը կարող է ազդել իրենց աշխատանքի վրա, խորհրդարանի ըմբոստացած աշխատակիցները նշեցին` ոչ, քանի որ իրենք իրենց իրավունքների պաշտպանության համար են դա արել:
Հիշեցնենք, որ հունվարի 24-ին ՍԴ-ն որոշել էր կասեցնել օրենքի 76-րդ հոդվածը, որը սահմանում է պատասխանատվությունը պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար: Եվ այլ հոդվածներ ևս ընկել էին կասեցման տակ:
Նախորդիվ`
Սահմանադրական դատարանի որոշումը վիճահարույց օրենքի դրույթները կասեցնելու վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում