Արդյոք շուկայում վաճառվում են ժամկետանց ձվեր. Դիտարկումներ` ձվի շուկայում
ԳՆ սննդամթերքի պետական ծառայությունը դիտարկումներ է անցկացնում ձվի շուկայում` պարզելու, թե արդյոք տեղական շուկայում, մասնավորապես, մարզերում վաճառվում են ժամկետանց ձվեր: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Ծառայության մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանը` հավելելով, որ դիտարկումներն անցկացնում են Ծառայություն ստացված բողոքների, ինչպես նաև օրերս մամուլում եղած հրապարակումների հիման վրա, ըստ որի` խանութներում վաճառվում են ներկրված ժամկետանց ձվեր՝ 3 ամիս պիտանիության ժամկետով:
Նշենք, որ տեխնիկական կանոնակարգի համաձայն` ձվի ժամկետայնությունը մինչև 25 օր է:
«Եթե դիտարկումների արդյունքում հայտնաբերվեն թերի մակնշմամբ կամ ժամկետանց ձվեր, բնականաբար, դրանց վաճառքը կկասեցվի և շուկայից դուրս կհանվի»,- ասաց Արմինե Սուքիասյանը:
Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե հնարավոր է, որ ժամկետանց ձվերը ուղարկվել են մարզեր, Ա.Սուքիասյանը նշեց, որ Ծառայությունը հետամուտ է լինելու, որպեսզի թե Երևանում, թե մարզերում հայտնաբերված ժամկետանց ձվերի վաճառքը կասեցվի:
«Անկախ նրանից, ժամկետանց հավկիթները կվաճառվեն մարզերում, թե մայրաքաղաքում, դիտարկումների արդյունքում հայտնաբերված ժամկետանց ձվերի վաճառքը կկասեցվի»,- նշեց Ծառայության մամուլի խոսնակը:
ՍԱՊԾ-ից տեղեկացրեցին նաև, որ 2014թ-ի հունվարի 1-ից մինչև փետրվարի 5-ը ներառյալ հանրապետություն է ներկրվել 986,4 հատ ձու: Ձու ներկվել է երկու երկրից` Բուլղարիայից և Ուկրաինայից: Եթե նախորդ տարի ձվի ներկրում իրականացնում էին երկու տասնյակից ավելի ընկերություններ, ապա այս տարի ձու ներկրել է ընդամենը երկու ընկերություն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան