
Երևանի գլխավոր ճարտարապետը` «Հին Երևան» նախագծի մասին
«Իմ տեղեկություններով այս ամսվա ընթացքում պետք է ձևավորվի պատվիրատուի առկայությունը, կառուցապատողը: Իմ իրավունքը չեմ համարում հստակեցնել, հասցեագրել, քանի որ այն դեռևս հաստատված չէ: Պետք է սպասել»,- ասուլիսում ասաց Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը՝ պատասխանելով «Հին Երևան» նախագծի վերաբերյալ հարցին:
Նա նաև հայտնեց, որ վերջերս ընդլայնված կազմով ճարտարապետները քննարկել են այս նախագիծը:
Պատասխանելով հարցին, թե գուցե պետական միջոցներով իրականացվի այդ նախագիծը, Տ. Բարսեղյանն ասաց. «Գուցե պետությունը մտածի, որ ինքը ներդնի, բայց պետական միջոցներն առաջնահերթ ձևով բիզնես ծրագրերում չեն ներդրվում»:
Նախորդող հրապարակում՝
«Հին Երևան» նախագիծն իրականացնելու համար քաղաքապետարանը փնտրում է ներդրողներ