Մետրոպոլիտենի աշխատակիցներն ընդդեմ տնօրինության դատական հայց կներկայացնեն
Մետրոպոլիտենի երեք աշխատակիցները, ում նախօրեին ազատել են աշխատանքից, դատական հայց են ներկայացնելու ընդդեմ տնօրինության:
Գագիկ Գալստյանին, Անդրանիկ Գևորգյանին և Սևակ Հովհաննիսյանին, ովքեր 15 տարի է աշխատում են Մետրոպոլիտենում, աշխատանքից ազատել են Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն (անվստահություն աշխատողի հանդեպ):
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նրանք տեղեկացրեցին, որ գրավոր նկատողություն այս ընթացքում չեն ստացել:
«Անձնական զրույցում ասացին, որ հեռացնում են, քանի որ բողոքի ակցիա ենք կազմակերպել, լրագրողներին ու «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության ակտիվիստներին ենք կանչել: Ակցիայից ընդամենը կես ժամ հետո կանչեցին փոխտնօրենի ու մեր պետի մոտ և անվստահություն հայտնեցին»,- ասաց Անդրանիկ Գևորգյանը:
«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանն իր հերթին նշեց, որ իրավաբան ընկերներ ունեն, ովքեր կօգնեն այս մարդկանց:
«Անօրինական է առանց գրավոր զգուշացման աշխատողին ազատելը: Մարդու իրավունքների ոտնահարում է, որով ճնշելու և վախի մթնոլորտ ստեղծելու փորձ է արվում»,- ասաց նա և շեշտեց, որ սա կլինի առաջին, բայց ոչ վերջին հայցը պահումների վերաբերյալ:
Նշենք, որ «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը մտածում է նոր հանրահավաք կազմակերպելու մասին:
Նախորդիվ`
Մետրոպոլիտենի աշխատակիցները պահանջում են իրենց աշխատավարձերից պահումներ չանել (Տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները