Ավտոներկրողները ցանկանում են մտնել հարկային դաշտ
«Մենք պահանջում ենք կարգավիճակ, կլինի լիցենզավորման, թե տարեկան վճարումի տեսքով, հոգնել ենք հարկային դաշտից դուրս գտնվելուց: «Դալալ» հասկացությունը պետք է վերանա մեր բառապաշարից»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
2009 թվականից «Ավելացված արժեքի հարկի» մասին օրենքով սահմանվեց, որ երկրորդ մեքենան կամ բնակարանը դիտվում է որպես ձեռնարկատիրություն և պետք է վճարել ավելացված արժեքի հարկ:
«Մենք մաքսազերծում ենք կատարում և դրանից բացի ներկրած երկրորդ մեքենայից սկսած վճարում ենք 20% ավելացված արժեքի հարկ: Այդ պատճառով էլ ստիպված ենք լինում երկրորդ մեքենան ներկրելու համար խնդրել որևէ մեկին` այն ներկրել իր անունով»,-հայտնեց Տիգրան Հովհաննիսյանը:
Ավտոներկրողները առաջարկում են բացի մաքսազերծման գներից վճարել նաև, օրինակ, 1000 դոլարին համարժեք դրամ և կարողանալ մեծաքանակ թվով մեքենաներ ներկրել: Նրանք նշում են, որ իրենք այս խնդրի մասին բարձրաձայնել են դեռ երկու-երեք տարի առաջ, սակայն այն մնացել են անարձագանք:
«Երբ մտնեն Մաքսային միություն ու տեսնեն, որ հազարավոր ավտոներկրողներ դուրս են մնալու աշխատանքից և բյուջե ինչքան փող չի մտնելու, այ այն ժամանակ սրտները կցավա»,-ավելացրեց Տիգրան Հովհաննիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան