Թովմասյանը բացատրել է «ղալլաթ» բառի իմաստը
Այսօր Ազգային ժողովում պետա-իրավական հարցերի հանձնաժողովում քննարկումից հետո արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ է նշանակում «ղալլաթ» բառը, որը նա ասել էր ոչ իշխանական խմբակցությունների հասցեին՝ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնության համար:
«Ես ասացի, որ իրանք սխալ են անում: Ղալլաթը արաբերեն բառ է, որը նշանակում է սխալ, նշանակում է չարաչար սխալվել: Վերցրեք Թումանյան ու կտեսնեք՝ ինչ կոնտեքստում է այդ բառը: Եվ այդ հարցում ես բացել եմ, թե ինչ է նշանակում ղալլաթ, դա անտեղի ժամանակ վատնող աշխատանք է ընդամենը, որովհետև կա մեծամասնություն, և ակնհայտ է, որ անվստահություն հնարավոր չէ հայտնել»,- ասաց Հրայր Թովմասյանը:
Նշենք, որ օրերս խորհրդարանում Tert.am-ի լրագրողը Թովմասյանից հետաքրքրվել էր թե նա ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ ԱԺ 4 ոչ իշխանական խմբակցությունները կառավարության հրաժարականն են պահանջում։
«Ղալլաթ են անում»,- պատասխանել էր նախարարն ու ըստ աղբյուրի, հրաժարվել այլ հարցերի պատասխանել։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան