1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող երիտասարդ ամուսինները հայտնվել են անօգնական վիճակում(տեսանյութ)
Գյումրու «Անի» թաղամասի բազմահարկերից մեկի կոմունալ բոլոր հարմարություններից զուրկ ձեղնահարկում ապրում են անօգնական վիճակում հայտնված աչքի տեսողությունից զուրկ, 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող երիտասարդ ամուսինները:
Կացարանը նրանք վերջերս են վարձակալել:
Նրանց ապրելակերպի մասին «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութը պատմում է կենցաղային տարրական պայմաններից ու անգամ անկողնուց զուրկ նման ընտանիքի մասին և հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող միջազգային ու տեղական տասնյակ կազմակերպություններին կոչ անում օգնության ձեռք մեկնել նրանց:
Երիտասարդ զույգն անգամ նման ծանր վիճակում չի կորցնում լավատեսությունը կյանքի հանդեպ: Ամուսինների երազանքն է ունենալ «Արև» հատուկ ծրագրով տրվող համակարգիչ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան