Մամիկոն Խոջոյանի հիշողությունը մասամբ վերականգնվել է
Մամիկոն Խոջոյանի հիշողությունը մասամբ վերականգնվել է, նա խոսում է, բայց դժվարությամբ: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Վնասվածքաբանության բաժանմունքի բարիչ Կարեն Մանուկյանը:
Վնասվածքաբանության բաժանմունքում նրան հետազոտում են, Կարեն Մանուկյանը ներկայացրեց հիվանդի վիճակը. «Տրավմաներ, ծնկոսկրի, բազկոսկրի կոտրվածքներ, սալջարդված վերքեր, քերծվածքներ»:
Նա նշեց, որ հիմա նախապատրաստվում են վիրահատության: Այն կիրականացնեն, երբ Մամիկոն Խոջոյանի վիճակը թույլ տա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մամիկոն Խոջոյանին Վերակենդանցման բաժանմունքից տեղափոխել են այսօր: Նրան Երևան էին բերել Մարտի 6-ին:
2014-ի հունվարի 28-ին, ՀՀ քաղաքացի Մամիկոն Խոջոյանը, Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր գյուղի մոտակայքի տեղանքում չկողմնորոշվելու և Հայաստանի պետական սահմանը հատելու ու Ադրբեջանի Հանրապետության տարածք անցնելով, գերևարվել էր Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից, և գերության մեջ մնացել մինչև մարտի 4-ը:
Նախորդիվ`
Մամիկոն Խոջոյանին տեղափոխել են վնասվածքաբանության բաժանմունք
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան