Հասարակություն 16:46 14/03/2014

Սերժ Սարգսյանը առողջապահության նախարարությունում խորհրդակցություն է անցկացրել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Առողջապահության նախարարություն, տեղեկացնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Ըստ աղբյուրի, Հանրապետության նախագահը շրջել է աշխատակազմի մի շարք ստորաբաժանումներում, այդ թվում՝ դեղագործական գործունեության կազմակերպման, դեղերով և տեխնոլոգիաներով ապահովման բաժնում, մոր և մանկան առողջության պահպանման վարչությունում, արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնում: Սերժ Սարգսյանը ծանոթացել է աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ՝ նրանց գործառույթների, իրականացվող ծրագրերի և առկա խնդիրների մասին, հետաքրքրվել դեղերի ներմուծման գործընթացն ավելի թափանցիկ և դյուրին կազմակերպելու նպատակով պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ ներդրված «մեկ պատուհան» համակարգի արդյունքներով։ Շրջայցն ավարտելուց հետո, Հանրապետության Նախագահը խորհրդակցություն է անցկացրել նախարարության ղեկավար անձնակազմի հետ:
Առողջապահության նախարարը, նախարարի տեղակալները և աշխատակազմի ղեկավարը զեկուցել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքների, առկա խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ նախատեսված միջոցառումների և առաջիկա ծրագրերի մասին.

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ներկայացրել է նախարարության 2012-2014 թվականների գործունեության հիմնական արդյունքները։ Նախարարն առողջապահության համակարգում իրականացվող բարեփոխումների, ձեռքբերումների մասին խոսելուց բացի, անդրադարձել է նաև առկա խնդիրներին, դրանց լուծմանը միտված միջոցառումներին՝ այդ համատեքստում կարևորելով բժշկական օգնության որակի, մատչելիության ապահովման և կոռուպցիոն ռիսկերի վերահսկման ուղղությամբ աշխատանքները: Իր զեկույցում Դերենիկ Դումանյանը ներկայացրել է նաև դեղերի շրջանառության ոլորտում պետական կառավարման արդյունավետության բարելավման ուղղությամբ կատարվող աշխատանքները:

Նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի զեկույցը վերաբերել է մոր և մանկան առողջության պահպանման խնդիրներին, այդ ոլորտում արձանագրված ցուցանիշներին և նախատեսված հետագա ծրագրերին:

Նախարարի տեղակալներից Տիգրան Սահակյանը ներկայացրել է կադրային քաղաքականության և առողջապահության համակարգում լիցենզավորման ոլորտի խնդիրները, անդրադարձել կադրերի անհամաչափ բաշխման և ոլորտում առկա այլ խնդիրներին, դրանց լուծման հնարավորություններին։

Նախարարի մեկ այլ տեղակալի՝ Արման Բաբլոյանի զեկույցը ներառել է մարզային առողջապահական համակարգի համաչափ զարգացման հիմնախնդիրները, միջազգային համագործակցության շրջանակներում դրանց հաղթահարմանն ուղղված ծրագրերն ու առաջիկա անելիքները։

Նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը ներկայացնելով նախարարության աշխատակազմի կառուցվածքը և կադրերով համալրվածության աստիճանը՝ զեկուցել է մարդկային ռեսուրսների և ընթացիկ ղեկավարման հետ կապված աշխատանքների ու աշխատակազմի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերի մասին:
Զեկույցներում արծարծված առանձին խնդիրների վերաբերյալ Նախագահը հարցեր է ուղղել զեկուցողներին, իր դիտողություններն ու դիտարկումները ներկայացրել և համապատասխան հանձնարարականներ տվել պատասխանատուներին:

Նախագահը կարևորել է բժշկական անձնակազմի շարունակական վերապատրաստումների, մասնագետների որակավորման բարձրացման ուղղությամբ հետևողական աշխատանքը՝ նկատի առնելով այդ ոլորտում աշխարհում արձանագրվող ժամանակակից մոտեցումները, ձեռքբերումներն ու առաջընթացը:

Անդրադառնալով առողջապահության նախարարությունում, ըստ աշխատակազմի ղեկավարի զեկույցի, զգալի թվով թափուր հաստիքների առկայության խնդրին, Հանրապետության Նախագահը անհասկանալի և անընդունելի է համարել այդ հաստիքները հնարավորին արագ չհամալրելու, աշխատանք փնտրող որակյալ մասնագետներին թափուր տեղերի մասին լայնորեն և պատշաճ կարգով չիրազեկելու նախարարության պատասխանատուների աշխատանքը: «Առողջապահության նախարարությունը, կարծում եմ, յուրահատկություն ունի, որովհետև բժիշկներն առաջին հերթին մշտապես ձգտում են աշխատել իրենց մասնագիտությամբ, ձգտում են պրակտիկ բժշկությամբ զբաղվել, քան՝ աշխատանք փնտրել այլ կառույցներում: Միշտ պետք է գտնել այն մարդկանց, ովքեր ունեն գիտելիք և պատրաստ են ծառայելու իրենց մասնագիտությամբ»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Իր խոսքում Սերժ Սարգսյանն անդրադարձել է հաշվետու ժամանակահատվածում նախարարության իրականացրած աշխատանքներին, առաջիկա խնդիրներին, պետական այդ մարմնի կողմից ոլորտում իրականացվող քաղաքականությանն ու գործունեության գերակա ուղղություններին:

«Ես բոլորիդ հաջողություն եմ մաղթում ձեր դժվարին, պատասխանատու և շնորհակալ գործում և ցանկանում եմ, որպեսզի այդ պատվաբեր գործով զբաղվեն այն մարդիկ, ովքեր դրա ցանկությունն ունեն, որովհետև միայն գիտելիք ունենալը բավարար չէ՝ դա անհրաժեշտ պայման է: Նաև պետք է ցանկություն ունենալ աշխատանքդ լավ կատարելու, պետք է ցանկություն ունենալ ծառայելու այն գործին, որի համար ընտրել ես այդ աշխատանքը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը, հաջողություններ մաղթել և հույս հայտնել, որ ամեն անգամ գործունեության արդյունքներն ամփոփելիս, անդրադարձ կլինի նոր ձեռքբերումների, աշխատանքում արձանագրված դրական նոր արդյունքների և հորդորել է չվախենալ նշել նաև այն խնդիրները կամ վերհանել այն հարցերում հետընթացը, որտեղ պետք է կենտրոնացնել ջանքերը՝ հետագայում հաջողության հասնելու համար:

Նաև տեղեկացնում են, որ խորհրդակցության ավարտին Առողջապահության նախարարության մի խումբ աշխատակիցներ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար արժանացել են խրախուսանքի. մոր և մանկան առողջության պահպանման վարչության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը, քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանը, անձնակազմի կառավարման վարչության գլխավոր մասնագետ Ռոզա Երիցյանը, բժշկական օգնության քաղաքականության վարչության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ Թամարա Ղուկասյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերով:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}