«Հակոբյան ընտանիքների ողբերգությունը կա և մնալու է իմ ու իմ ընտանիքի ողբերգությունը». Վարդան Պետրոսյան
«Hetq.am կայքում այսօր հրապարակվել է հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի նամակը, որում, մանսավորապես ասված է.
«Վարդան Պետրոսյան
«Այնքան հասկանալի և այնքան միակողմանի…»
Նայեցի «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն. հատուկ դեպքեր» հաղորդման մարտի 16-ի թողարկումը: Նայեցի սրտի խորը կսկիծով: Վերապրեցի նորից զոհված տղաների ծնողների անտակ վիշտը: Մտքիցս դեռ դուրս չեն գալիս Էդուարդի մոր խոսքերը, որ վիրահատվող աղջկանից թաքցրել է եղբոր մահը, իրեն ուրախ է պահել, որ աղջիկը ոչինչ չկռահի … ականջիս մեջ հնչում է նաև Էդգարի մոր ձայնը՝ «Աստված պահի քո բալին …»:
Չեմ ուզում խոսել հաղորդման գեղարվեստական որակի մասին, որն իր «բեմադրությամբ ու դերասաններով» մարդկային ամենածանր ողբերգությունը վերածեց անհաջող սերիալի: Չեմ խոսելու ինձ վաղուց այնքան հասկանալի այդ «հասկանալի միակողմանիության» մասին, որի մասին հեղինակն ասաց հաղորդման վերջում: Ուղղակի հաղորդման ընթացքում անընդհատ արծարծվում էր այն միտքը, թե ինչո՞ւ իմ կողմից չեղան Հակոբյան ընտանիքին մոտեցման փորձեր: Չէ՞ որ փաստաբան վարձելու փոխարեն կարելի էր մարդկայնորեն գնալ, նրանց հանդիպել, «խնդրել, աղաչել»: Եվ, կարծես, ի պատասխան այդ հարցադրման՝ ֆիլմի վերջում որպես արդարացում գրվեց, որ ֆիլմի ցուցադրումից տասը օր առաջ ես զանգել և ցավակցել եմ Հակոբյաններին և իմ օգնությունն առաջարկել վիրահատված աղջկան:
Ո՞րն էր ֆիլմի գլխավոր նպատակը: Ցույց տալ Հակոբյան ընտանիքների վշտի իրական չա՞փը… չէր հաջողվել: Ցույց տալ, որ ես ցավակցելու, մարդկային մոտեցման փոխարեն փաստաբա՞ն եմ վարձել, սու՛տ է: Չէ՞ որ ողբերգության առաջին իսկ օրերից, երբ ես դեռ անգիտակից պառկած էի «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում, իմ ընտանիքն ու ընկերները հանդիպել են Հակոբյան ընտանիքի անդամների հետ: Դեռ այսօր էլ շարունակում են հանդիպել: Ես ուզում եմ մեկ առ մեկ թվել այդ հանդիպումները...»:
Նամակն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները