«Դ!եմ եմ». Լինելով լուռ` չի նշանակում, որ մենք ասելիք չենք ունենա (տեսանյութ)
«Մարտի 28-ին «Դ!եմ եմ» նախաձեռնությունը Սահմանադրական դատարանի դիմաց կկազմակերպի լուռ ակցիա: Հարգելով Սահմանադրական դատարան ինստիտուտը` փորձում ենք հնարավորինս չխոչընդոտել դատարանի աշխատանքը»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Դ!եմ եմ»-ի անդամ Սևակ Ծատուրյանն ավելացնելով, որ լինելով լուռ` չի նշանակում, որ իրենք ասելիք չունեն, դրանք կլինեն պաստառների տեսքով:
«Դ!եմ եմ»-ը կունենա երկու հիմնական ուղերձ. առաջինը Սահմանադրական դատարանի անաչառ որոշում կայացնելն է, երկրորդը` թիմի անդամներն իրենց լռությամբ ուզում են ցույց տալ, որ պետք է օրինակ ծառայել և պահանջել` հարգել և ճնշումներ չգործադրել դատարանների վրա:
Մանրամասները` տեսանյութում: