Ադրբեջանցիները ԵԽԽՎ-ում բարձրացնում են Սարսանգի ջրամբարի հարցը
Այսօր Ստրասբուրգում մեկնարկող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանցի պարգամավորները հադես են եկել նախաձեռնությամբ, որը կապված է Լեռնային Ղարաբաղի Սարսանգի ջրամբարի հետ։ Ինչպես հայտնում է Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակիցը, Ադրբեջանցի պատգամավորներն իրենց առաջարկած տեքստում նշում են, թե Ադրբեջանի սահմանամերձ գոտիներում ապրող բնակիչները միտումնավոր զրկված են ջրից։
Առաջարկության մեջ ասվում է, որ երկար տարիներ՝ հատկապես գարնանն ու ամռանը, Ադրբեջանի սահմանամերձ գոտիների ոռոգումը կատարվել է Թարթառ գետի վրա կառուցված Սարսանգի ջրամբարից, ինչը ներկայումս ամառվա ամիսներին դադարեցվում է։
Այս նախաձեռնությամբ առաջարկվում է ԵԽԽՎ-ին հետաքննություն անցկացնել և ընդունել համապատասխան բանաձև։
Նախաձեռնությությունը, որի տակ ստորագրել են ԵԽԽՎ 27 պատգամավորներ, ներկայացվել է ապրիլի 1-ին և այս նստաշրջանում այն չի քննարկվի։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան