Ադրբեջանական բանակ. Վիրավորների թիվն աճում է
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում անդրադարձել է ղարաբաղ-ադրբեջանական զորքերի շփման գծում տեղի ունեցած արտակարգ պատահարին, ինչի հետևանքով նախնական տեղեկություններով 3 ադրբեջանցի զինծառայող է մահացել, ևս 4-ը` վիրավորվել էին:
«ԱՊԱ» լրատվական գործակալությունը հայտնում է, որ նոր հաղորդագրությունում նշվում է ոչ թե 4, այլ 6 վիրավորների մասին:
Վիրավորների թվում են նաև զինծառայողներ` Ալի Միրզոևն ու Մյուրսալ Զյուլֆյուգարովը:
Նշենք, որ ավելի վաղ, ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ ականի պայթյունի հետևանքով կապիտան Ջեյհուն Օրուջալիևը, շարքայիններ` Նովրուզ Աբդուլլաևը և Սեյֆադդին Քերիմովը սպանվել են, Բահրուզ Մուսաևը, Սադիգ Ջաբրայիլովը, Էմին Թալիբովը և Ազեր Իսկանդերզաձեն տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են:
Նախորդիվ`
Ադրբեջանական բանակ. 3 զոհ, 4 վիրավոր
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան