«Դ!ԵՄ ԵՄ»-ի հանրահավաքը շուտով կմեկնարկի. «Դիտմամբ են այսօր շաբաթօրյակ հայտարարել»
Այս պահին Մատենադարանի մոտ «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը պատրաստվում է անցկացնել նախապես հայտարարած հավաքը:
«Կոչ ենք անում մեր հայրենակիցներին միանալ հանրահավաքին: Դիտմամբ են այսօր շաբաթօրյակ հայտարարել, որպեսզի մարդիկ չկարողանան մասնակցել: Բայց մարդիկ դեռ գալիս են: Մենք մեր հանրահավաքը կսկսենք ժամը 14:30-ին՝ գործնական ֆորմատով»,- հայտարարեցին ակցիայի կազմակերպիչները:
Հիշեցնենք, որ «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը իր վերջին ակցիան անցկացրել է ապրիլի 9-ին՝ պահանջելով փոփոխության ենթարկել էլեկտրոնային հաշվետվությունների համակարգում, իրականացնել Սահմանադրական դատարանի կայացրած վճռի այն դրույթը, որն ասում է, որ յուրաքանչյուր անձ ինքն է տնօրինում իր սեփականությունը:
«Սահմանադրական դատարանի որոշումից հետո ստեղծված իրավիճակում մենք բոլորս կարիք ունենք հստակ գնահատականների, պարզաբանումների, ինչպես նաև մեր հնարավոր ակնկալիքների ու անելիքների վերաբերյալ հստակեցումների: Որպես կազմակերպված ու պահանջատեր քաղաքացիական հասարակություն՝ մենք պիտի պաշտպանենք մեր իրավունքները՝ ամրագրված նաև Սահմանադրական դատարանի որոշմամբ, հստակեցնենք դրանից բխող մեր նպատակներն ու հետագա անելիքներն ավելի հստակ և հնարավոր ժամանակացույցով»,- ասված է նախաձեռնության հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան