Հակոբ Ինջիղուլյանի հարազատներն այսօր եղել են Կարմիր խաչի գրասենյակում
Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարազատներն այսօր եղել են Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակում, որից հետո գնացել են Նախագահի նստավայրի մոտ և դիմում խնդրանքով մեկ անգամ ևս դիմել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Այս մասին «Սատարենք գերության մեջ գտնվող հայ զինվորին» ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել է զինվորի մայրը՝ Գայանե Ինջիղուլյանը:
«Մեզ խոստացան երկու օրից նամակի պատասխանը փոխանցել: Իսկ Կարմիր խաչից փոխանցեցին, որ առաջիկայում` նամակների հաջորդ փոխանակման ժամանակ որոշակի հստակություն կլինի: Մենք ևս մեկ անգամ պահանջեցինք հետևողական լինել և անել ամեն ինչ»,- ասված է Հակոբ Ինջիղուլյանի մոր հայտարարության մեջ:
Նշենք, որ Հակոբ Ինջիղուլյանի երրորդ երկիր տեղափոխելու հարցով ՄԱԿ-ն է զբաղվում:
Զինծառայող Հակոբ Ինջիղուլյանն Ադրբեջանում է հայտնվել 2013թ.-ի օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը: Նա չի կողմնորոշվել տեղանքում:
Նախորդիվ`
«Հակոբ Ինջիղուլյանին վերադարձնելու համար Հայաստանը լուրջ աշխատանքներ է տանում»