Քայլեր արվելու են, հավատացեք, խնդրում եմ. Հովիկ Աբրահամյանը` ակցիայի մասնակիցներին (Տեսանյութ)
«Մի մարեք վերջին հույսը, խնդրում եմ, անվստահությունը կատաստրոֆիկ աստիճանի խորացել ա»,- այսօր «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը այսպես ասաց Բաղրամյան 26 հասցեում պարտադիր կուտակային համակարգի դեմ ակցիայի մասնակիցների հետ հանդիպման եկած նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
Դրան ի պատասխան Հովիկ Աբրահամյանը պնդեց նախկինում արված իր առաջարկը հանդիպելու ու քնանրկելու մասին:
«Առաջարկում եմ վաղն առավոտյան հանդիպենք, ձևակերպեք ձեր պահանջներ: Մենք արդեն գնացել ենք զիջումների Ոչ մեկ օրենքից վեր չէ»,-ասաց նա:
«Դ!եմ եմ» նախաձեռնության անդամները համաձայնեցին հանդիպել Կառավարության ներկայացուցիչներին՝ իրենց պահանջները բավարարելուց հետո միայն: Իսկ նրանք պահանջում են հրապարակել իրավական ակտ, որով կվերանայվի նախորդ կառավարության մոտեցումը, ըստ որի՝ ՍԴ որոշումից հետո պետք է պահումները շարունակեն գանձել:
«Մենք այսօր ստացել ենք ձեր առաջարկները, հիմա քննարկում ենք: Չգիտեմ արդյոք վաղը կարո՞ղ ենք պատասխան տալ, որովհետև բոլոր հարցերը ֆինանսական հետևանքներ ու իրավական հարցրեր են պարունակում: Մեզ ժամանակ է հարկավոր, բայց որ քայլեր են արվելու, հավատացեք, խնդրում եմ: Ժամանակ տվեք»,-ի պատասխան ցուցարարների պահանջին՝ հայտարարեց Աբրահամյանը:
Ակցիայի մասնակիցներից հաշվապահ Մանե Թանդիլյանը հետաքրքրվեց, թե մինչև ապրիլի 28-ը կարո՞ղ են տեսնել Ազգային ժողովին ներկայացվող նախագիծը, վարչապետը դրական պատասխան տվեց:
Վարչապետի հետ հանդիպման մասին համաձայնության գալուց հետո «Դ!եմ եմ»-ի ակցիայի մասնակիցները Բաղրամյան 26-ից երթով իջան դեպի Ազատության հրապարակ:
Նախորդող հրապարակումներ`
«Գնանք, միասին քննարկենք». Նախագահական նստավայրի մոտ է եկել վարչապետը
«Դ!եմ եմ»-ը հստակեցրել է պահանջը ՀՀ նախագահից
Ոստիկանությունը Ձեր կողքին կանգնած է. Փոխոստիկանապետը` «Դ!եմ եմ»-ի մասնակիցներին
«Դ!եմ եմ»-ի ակցիան այս անգամ նախագահականի դիմաց է
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան