«Դ!եմ եմ»-ի ակցիան այս անգամ նախագահականի դիմաց է
Այս պահին «Դ!եմ եմ» նախաձեռնության մասնակիցներն ու պարտադիր կուտակային համակարգի դեմ պայքարող քաղաքացիները հավաքվում են Բաղրամյան 26 հասցեում, նախագահի նստավայրի դիմաց, և ակցիան դեռ չի մեկնարկել: «Դ!եմ եմ»-ի երիտասարդները ավելի վաղ տեղեկացրել էին, որ այս ակցիան «պահանջատիրություն է երկրի ղեկավարից»:
Երևանի տարբեր փողոցներից պարտադիր կուտակային համակարգի դեմ պայքարող մասնակիցները եռագույններով ու «Դեմ եմ պարտադիրին» պաստառներով մոտենում էն Բաղրամյան 26: «Դ!եմ եմ»-նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը մի քանի անգամ բարձրախոսով հայտարարեց, որ ակցիան բացառապես խաղաղ նպատակ ունի:
Ավելի վաղ նախաձեռնությունը ակցիա էր իրականացրել կառավարության դիմաց, որի ընթացքում փակել էր Նալբանդյան փողոցը` պահանջելով ֆինանսների նախարարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանի ներկայությունը, որպեսզի նա պատասխաներ իրենց մտահոգող հարցերին: