«Դ!եմ եմ»-ը հստակեցրել է պահանջը ՀՀ նախագահից
Այս պահին Բաղրամյան 26 հասցեում «Դ!եմ եմ» նախաձեռնության բողոքի ակցիային մեծ թվով մարդիկ են միացել, և մասնակիցները տարածքը հսկող ոստիկանությունից, մասնավորապես ոստիկանության ծառայողներին ղեկավարող Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանից պահանջում են Բաղրամյան փողոցի մեկ երթևեկելի գոտի հատկացնել, որպեսզ կարողանան մասնակիցները տեղավորվել ու չփակել փողոցը:
Սակայն Փոխոստիկանապետն անդրդվելի է և ասում է, որ մասնակիցները կարող են տեղավորվել: Այնուամենայնիվ, «Դ!եմ եմ»-ի անդամ Դավիթ Մանուկյանը հստակեցրեց նախաձեռնության պահանջը երկրի նախագահից. «Եկել ենք պահանջելու հետևել Սահմանադրությանը, քանի որ նա Սահմանադրության թիվ մեկ երաշխավորն է ու պետք է հետևի կառավարության ու օրենսդիր մարմնի գործունեությանը, չթողնի ոտնահարել Սահմանադրությունը: Նա պետք է պահանջի օրենսդիրից օր առաջ կասեցնել հակասահմանադրական համակարգով պահվող գումարների համակարգը»:
Նախորդող հրապարակում`
Ոստիկանությունը Ձեր կողքին կանգնած է. Փոխոստիկանապետը` «Դ!եմ եմ»-ի մասնակիցներին
«Դ!եմ եմ»-ի ակցիան այս անգամ նախագահականի դիմաց է
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան