Ոստիկանությունը Ձեր կողքին կանգնած է. Փոխոստիկանապետը` «Դ!եմ եմ»-ի մասնակիցներին
Այս պահին Բաղրամյան 26 հասցեում «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամներին է մոտեցել Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Նա տղաներին ասաց, որ թեպետ ակցիան արտոնված չէ, բայց ոստիկանությունը հասկանում է, որ հավաքը խաղաղ նպատակներ ունի և այդ պատճառով ոստիկանությունը «ձեր կողքին կանգնած է» ու կաջակցի նրանց:
«Սակայն այսպիսի ակցիաները հետագայում հանկարծ պրակտիկա չլինեն: Ամեն օր արեք, բայց օրենքի շրջանակներում ու այնպես չլինի, որ մենք հավաքի մասին իմանանք կայքերից: Ակցիաների ու հավաքների մասին նախապես պետք է ծանուցել Երևանի քաղաքապետարանին», -հայտարարեց փոխոստիկանապետը:
Նկատենք, որ տեղում է նաև Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: Բաղրամյան 26-ում ակցիա իրականացնող «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամներին «Դեմ ենք, դեմ ենք» վանկարկումներով Երևանի տարբեր վայրերից պարտադիր կուտակային համակարգին ընդդիմացող քաղաքացիների խմբեր են մոտենում:
Նախորդող հրապարակում`
«Դ!եմ եմ»-ի ակցիան այս անգամ նախագահականի դիմաց է
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան