Աշոտյան. Շրջաբերականը ստորագրվել և առաքվել է մինչև ՀՀ Վարչապետի հայտնի ելույթը
Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն արձագանքել է ապրիլի 23-ին Կուտակային կենսաթոշակային օրենքի պարտադիր բաղադրիչին առնչվող և որպես ի գիտություն ուսումնական հաստատություններին փոխանցած իրազեկման նամակի շուրջ քննարկումներին:
ԿԳՆ պաշտոնակատարի արձագանքում ասված է.
«Այսօր որոշ ԶԼՄ-րում քննարկման առարկա է դարձել ՀՀ ԿԳՆ-ի կողմից իր ենթակայության տակ գտնվող հաստատություններին ուղարկված շրջաբերականը կուտակայինին առնչվող հարցերի վերաբերյալ:
Ակնհայտ է, որ փաստաթղթաշրջանառությունը որոշակի ժամանակ է պահանջում` «բանավոր խոսք կառավարության նիստին- գրավոր հանձնարարական - շրջաբերական նամակ հաստատությւոններին» շղթան երկար է և ժամանակատար: Դժվար չէ հասկանալ սա:
Ապրիլի 23-ին իջեցված շրջաբերականը ստորագրվել և առաքվել է մինչև ՀՀ Վարչապետ Հ. Աբրահամյանի հայտնի ելույթը նույն օրը տեղի ունեցած ՀՀ Կառավարության նիստին: Սա էլ է ակնհայտ:
Իմ տպավորությամբ, որոշների սրտով չէ ՀՀ կառավարության կառուցողական կեցվածքն ու վերջին հրապարակային ելույթները թեմայի առնչությամբ: Որոշները ոչ թե խիստ արդիական խնդրի լուծում են ակնկալում, այլ հնարավորություն ինքնանպատակ «բզբզելու»:
Անօգուտ զբաղմունք է դա: ՀՀ ԿԳՆ-ն ՀՀ Կառավարության մաս է և իրականացրել ու իրականացնելու է բացառապես ՀՀ Կառավարության քաղաքականությունը: Անհոգ եղեք»:
Նախորդիվ`
Պարզաբանում` 5 տոկոս պարտադիր պահումների մասին ԿԳՆ իրազեկման նամակի վերաբերյալ