Ջուր չկա, հայկական ատոմակայանի հովացման համակարգը հայտնվել է սպառնալիքի տակ. Փաշինյան (տեսանյութ)
Կառավարության ներկայացրած նախագիծը, որով խորհրդարանին առաջարկվում է առաջիկա հինգ տարվա ընթացքում Սևանա լճից լրացուցիչ բաց թողնել 350 մլն խմ ջուր, վրդովեցրել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին:
«Ինչո՞ւ է կառավարությունը հանդես գալիս նման առաջարկությամբ, որովհետև պարզվում է` Արարատյան դաշտի արտեզյան ջրերի օգտագործելիության մակերեսը կրճատվել է ավելի քան 67 տոկոսով: Ինչո՞ւ է նման բան տեղի ունեցել, որովհետև ձկնաբուծական ընկերությունները կառավարության թույլտվությամբ անվերահսկելի կերպով ջրերի խորքային հորեր են բացել, այդ հորերի ջրերը լցրել են իրենց ջրամբարները, այդ ջրամբարներում ձուկ են աճեցրել, ձուկը վաճառել, շահույթ են ստացել, իսկ ջուրը թափել դրենաժային համակարգեր, որը հոսել է դեպի գետերը ու գնացել», -այսօր Ազգային ժողովում նախագծի քննարկման ժամանակ ունեցած իր ելույթում հայտարարեց ՀԱԿ պատգամավորը:
Նրա խոսքով, այս ամենի հետևանքով Արարատյան դաշտի 8 հազար հեկտար հողատարածություն հայտնվել է անջրդի մնալու վտանգի առջև:
«Ո՞վ է մեղավոր, որ գյուղացին հիմա ջուր չունի, դուք եք մեղավոր, -դիմելով Հանրապետական մեծամասնության պատգամավորներին, ասաց Փաշինյանը ու հավելեց, - Արարատյան դաշտավայրի տասնյակ համայնքներ խմելու ջրից զրկվելու վտանգի առաջ են կանգնած: Նույնիսկ հայկական ատոմակայանի հովացման համակարգը հայտնվել է սպառնալիքի տակ»:
Մանրամասները` տեսանյութում
Տես նաև`
«Սևանի ջրից մի կաթիլ անգամ Ադրբեջան չի գնում». Սերժ Սարգսյան
SOS Սևան. Բնապահպանները բողոքում են ԱԺ դիմաց (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները