Մանկավարժները դասադուլով և գործադուլով են սպառնում
«Պահանջում ենք իջնել, այլապես անձամբ կպահանջեմ կառավարությունից սոցցանցերի նախարարություն բացել և Աշոտյանին տեղափոխել այնտեղ: Այդ դեպքում որևէ մեկը փողոց դուրս չի գա: Կրթության ոլորտը զրոյանում է, գնալով ոչնչանում ենք: Կրթության ոլորտի աշխատողներին հավաքարար են դարձրել»,- «Դ!ԵՄ ԵՄ» բողքոի ակցիայի ընթացքում հայտարարեց ուսուցիչներից մեկը:
«Պահանջում ենք, պահանջում ենք»,- շարունակում են բացականչել ցուցարարները:
Բողոքի ակցիայի դուրս եկած մանկավարժները նաև նշում են, որ իրենք աշխատում են շատ վատ պայմաններում, չնչին աշխատավարձով:
«Ի պատասխան նախարարի անտեսման, դասադուլ, գործադուլ: Այդ դեպքում գուցե՞ նախարարը լսի մեր ձայնը»,- ասաց ուսուցիչներից մեկը: Այս հայտարարությանը հետևեցին «ամոթ» բացականչությունները:
«Ձեր շփումը ոլորտի մասնագետների հետ սահմանափակվում է ֆեյսբուքյան պատով: Բարի եղեք իջեք, ձեր վերընտրվելու առթիվ մեր «երջանկությունը» հայտնենք, թողնենք, գնանք տուն: Մենք պարապ չենք, գրավորի ստուգում, ուսումնական պլան: Գործ ունենք»,- ասացին ցուցարարները:
Ակցիայի մասնակիցները սպառնացին, որ մայիս ամիս է, քննությունների շրջան, կիսամյակների փակում, և իրենք այս օրերին կդիմեն գործադուլի:
Նշենք, որ ցուցարարների թիվը գնալով ավելանում է: Նրանց ձեռքին ՀՀ դրոշն է և պաստառներ, որոնց վրա կան գրություններ. «Այսօր ուժով փակելով ուսուցչի բերանը՝ ուզում են փակել մի ողջ սերնդի բերան», «Եթե այսօր դպրոցներ չկառուցենք, ապա վաղը ստիպված կլինենք բանտեր կառուցել», «Մի՛ ստրկացրեք մանկավարժներին», «Հետ տվեք մեր փողերը»:
Նախորդիվ`
«Ասեք log out սեղմի, իջնի». Ցուցարարները պահանջում են իրենց մոտ իջնի Արմեն Աշոտյանը
«Դ!ԵՄ ԵՄ» ակցիա ԿԳՆ դիմաց. «Մի ստրկացրեք մանկավարժներին»
Ա.Աշոտյան. «Փոթորիկ մեկ գավաթ ջրում» օպերացիան ինքնանպատակ է
Աշոտյան. Շրջաբերականը ստորագրվել և առաքվել է մինչև ՀՀ Վարչապետի հայտնի ելույթը
Պարզաբանում` 5 տոկոս պարտադիր պահումների մասին ԿԳՆ իրազեկման նամակի վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին