Մշակույթ 19:00 07/05/2014

Միկոյանի և նրա հուշարձանի շուրջ

Վերջին օրերին հայկական մամուլում և սոցիալական ցանցերում ակտիվ քննարկվում է Անաստաս Միկոյանի թեման: Երևանի ավագանին  որոշում է կայացրել այդ գործչի հուշարձան կանգնեցնել Երևանում, իսկ հանրային առանձին շրջանակներ և անհատներ կտրուկ դեմ են արտահայտվել այդ նախաձեռնությանը:

Մարդիկ հիմնականում հղում են անում այն իրողությանը, որ Միկոյանը պաշտոնավարել է Ստալինի վարչակարգում և իր մասնակցությունն է ունեցել հայտնի տեռորին (պետք է նշել, որ դեմ արտահայտվողներից ոմանք ոչ այնքան Միկոյանի անձի հարցով են վրդովվել, որքան քաղաքապետարանից տված հիմնավորման, սակայն ներքոշարադրյալը Երևանի ավագանու հիմնավորումների մասին չէ):

Բանը հասավ այնտեղ, որ Միկոյանի հուշարձանը կանգնեցնելու նախաձեռնությունը համեմատվեց Թալեաթին հուշարձան կանգնեցնելու հետ:

Իմ խորին համոզմամբ՝ նախաձեռնությունը լավն է, բայց կիսատ ու ժամանակավրեպ: Իսկ ահա դրա շուրջ ծավալված դիսկուրսը՝ խիստ մակերեսային ու էմոցիոնալ:

Մինչ այս պահը եղած հրապարակային հայտարարություններում գերակշռող (եթե չասենք ՝ միակ) թեզն այն է, որ Անաստաս Միկոյանը մեծմասամբ պաշտոնավարել է Ստալինի օրոք, հետևաբար պատասխանատվություն է կրում դրա համար: Սա, անշուշտ, ճիշտ է, և ոչ ոք չի կարող պատասխանատվությունը նրա ուսերից հանել: Բայց պատմության ու պատմական գործիչների գնահատման այս մեթոդն այնքան էլ ճիշտ չէ: Հակառակ դեպքում պետք է մեր հիշողությունից ջնջենք, օրինակ, Գրիգոր Զոհրապին, ով երիտթուրքական խորհրդարանի պատգամավոր էր ու ապագա ցեղասպաններին փաստաբանական ծառայություններ էր մատուցում:

Նույն տրամաբանությամբ՝ ռուսները պետք է մոռացության մատնեն Պյոտր Մեծին, անգլիացիներն առհասարակ չպետք է Ֆրենսիս Դրեյքի անունը տան և այլն, և այլն:

Հասկանալի է, որ որոշակի հանգամանքներ խանգարում են, որպեսզի նշված ու բազմաթիվ այլ օրինակների դեպքում միանշանակ գնահատականներ տրվեն: Եվ պարզվում է, որ նման հանգամանքները քիչ չեն նաև Անաստաս Միկոյանի դեպքում:

Եթե ուսումնասիրենք վերջինիս կենսագրությունը, ապա կպարզենք, որ՝ այո, նա մասնակցել է ռեպրեսիաներին, անձամբ սանկցիաներ է ստորագրել, ավելին՝ ստորագրել է զանգվածային հետապնդումներ ենթադրող ցանկեր (պատմաբանները նշում են, որ թեև Եժովի ու Բերիայի ներկայացրած հաշվետվությունների վերաբերյալ Ստալինը միանձնյա էր որոշում կայացնում, սակայն պարտադրում էր, որ քաղբյուրոյի բոլոր անդամները, այդ թվում՝ Միկոյանը, սեփական ստորագրությամբ հավանություն տան որոշմանը):

Ճիշտ է անգամ այն դրվագը, որ փոքր հայրենիքը հակաբոլշևիկյան էլեմենտներից մաքրելու նպատակով ՀԽՍՀ գործուղվելուց հետո Միկոյանը կենտրոնից լրացուցիչ քվոտաներ է պահանջել:

Միաժամանակ, սակայն, իրականությունն, ինչպես մետաղադրամը, մեկ այլ կողմ էլ ունի: Օրինակ, ազգովի պարծենում ենք մարշալ Բաղրամյանով, բայց քչերը գիտեն, որ 1918-21թթ. դաշնակցական Հայաստանի բանակում ծառայելու համար 37-ին քրեական գործ է հարուցվել նաև Բաղրամյանի նկատմամբ, իսկ գործը կարճվել է միայն Անաստաս Միկոյանի միջամտությամբ:

Այդ մասին շատ չի խոսվում, բայց ռեպրեսիաների ենթարկված շատ ու շատ գործիչներ և նրանց ընտանիքներ իրենց գոյությունը շարունակել են բացառապես Միկոյանի նյութական աջակցության շնորհիվ, որի մի մասը եղել է ծածուկ: Անհրաժեշտ է իմանալ, որ ձերբակալվել ու աքսորվել են (ճիշտ է՝ կարճ ժամանակով) նաև Միկոյանի երկու որդիները՝ Վանոն և Սերգոն:

Թե ինչու է Միկոյանը մասնակցել ռեպրեսիաներին, դժվար է ասել: Բայց ենթադրյալ մոտիվները կարելի է գտնել հետևյալ դրվագում: 1937 թվականին իր ենթականերին պաշտպանելու փորձ արած Սերգո Օրջոնիկիձեն Ստալինի ցասումից խուսափելու նպատակով ինքնասպանություն է կատարում: Նրա մահից հետո Ստալինը Միկոյանին կանչում է իր մոտ ու նշում՝ «Պատմությունը, թե ինչպես Բաքվի 26 կոմիսարները գնդակահարվեցին, իսկ նրանցից մեկը՝ Միկոյանը, կենդանի մնաց, մութ է ու խճճված: Եվ դու, Անաստաս, մի ստիպիր խորանալ այդ պատմության մեջ»:

Ստալինի մահից հետո, երբ իշխանության գլխին Նիկիտա Խրուշչովն էր, իսկ Միկոյանը փաստացի «գորշ կարդինալի» կարգավիճակում էր, նա, ըստ էության, հայտնի ձնհալի գլխավոր նախաձեռնողներից ու իրականացնողներից էր: Հայտնի է, որ ԽՄԿԿ 20-րդ համագումարին ընդառաջ ԽՄԿԿ նախագահության անդամները դեմ են լինում Ստալինի հանցագործությունները քննարկելու նախաձեռնությանը, և Խրուշչովը որոշում է թեմայով զեկույց ներկայացնել նստաշրջանի վերջում՝ Կենտկոմի կազմի ընտրություններից հետո:

Մինչդեռ Միկոյանը Ստալինի օրոք «անձի պաշտամունքի», «կոլեկտիվ ղեկավարման բացառման» և մի շարք հարցեր բարձրացնում է ավելի վաղ: Հետագայում Միկոյանը գլխավորել է հարյուրավոր հանձնաժողովներ, որոնք զբաղվել են ԽՍՀՄ տարածքում գործող ճամբարներ այցելությամբ, մարդկանց ռեաբիլիտացիայի խնդիրներով: Անաստաս Միկոյանն անձամբ իր բազմաթիվ ընկերների ու նրանց ընտանիքներին վերադարձրել է Մոսկվա, աշխատանքի տեղավորել իր ենթակա հիմնարկներում:

Մի խոսքով՝ Անաստաս Միկոյանի գործունեությունը, ով հայտնի է իր ճկունությամբ, հարմարվողականությամբ ու քաղաքական երկարակեցությամբ, մինչ վերջնական «վերդիկտը», շատ ավելի խոր ուսումնասիրությունների կարիք ունի: Ուստի, միանգամայն անտեղին է հայտարարել, որ նա եղել է այսպիսին, կամ այնպիսին: Միակ բանը, որ նրա կարիերայի վերաբերյալ հստակ է՝ «Գինեսի ռեկորդների գրքում» գրանցված լինելու փաստն է՝ որպես պետական բարձրագույն պաշտոններում ամենաերկար պաշտոնավարծ անձ:

Ինչ վերաբերում է կասկածելի ժառանգություն, արյան պատասխանատվություն ունեցող անձանց հիշելուն կամ մոռանալուն, ապա ժամանակակից աշխարհում դա արվում է հիմնականում մշակույթի ու բիզնեսի ոլորտում: Օրինակ, Բելգիայի թագավոր Լեոպոլդ 2-ին, ով տասնյակ միլիոնավոր մարդկանց մահվան պատասխանատուն է, ժամանակակից Եվրոպայի մայրաքաղաք Բրյուսելում բավականին ճոխ հուշարձան է կանգնեցված: Մաո Ցզե Դունը, չնայած «մշակութային հեղափոխության» զանգվածային զոհերին, ժամանակակից Չինաստանում ունի դամբարան, հուշարձաններ և առավել իրացվող բրենդներից մեկն է: Կամ՝ օրինակ, Լենինը: Վերջինս կարճ ժամանակ է ապրել Ֆինլանդիայում, սակայն ֆինները, առանց ավել-պակաս քննելու, թե ով է Լենինը, տուն-թանգարան են կառուցել ու մինչև օրս Լենինի պատկերով հուշանվերների բիզնեսից հսկայական եկամուտներ են ստանում:

Ասել կուզեմ, որ ժամանակն ու կյանքն ամեն ինչ տեղն են գցում. եթե Միկոյանը արժանի է հիշվելու, կհիշվի ու կգնահատվի, իսկ եթե ոչ՝ կարժանանա Հերոստրատի ճակատագրին: Ընդամենը պետք է, որ մեր արվեստագետները, բիզնեսմեններն ու ինտելեկտուալները փոքր-ինչ անկաշկանդ դառնան, ձերբազատվեն օր-օրի գերիշխող կլիշեներից ու կարծրատիպերից:

Գալով կոնկրետ նախաձեռնությանը՝ պետք է նշեմ, որ այն, իմ կարծիքով, կիսատ է ու ժամանակավրեպ: Ժամանակավրեպ է, որովհետև մեր հասարակության ներսում այսօր ծավալված լայն դիսկուրսը, որն, ի վերջո, հանգում է «խորհրդային անցյալ - եվրոպական ապագա» խիստ արհեստական երկընտրանքին, պարզապես ստվեր է գցում նախաձեռնության իրական մոտիվների վրա և բոլորիցս անկախ ասոցիացիների պատճառով խնդիրը տեղափոխում է այլ հարթություն: Ուստի` այս և նման այլ նախաձեռնությունների համար արժե մեկ այլ, ավելի հանգիստ ժամանակ ընտրել:

Ինչ վերաբերում է նախաձեռնության ամբողջականությանը, ապա ասելիքս հետևյալն է`Միկոյանի արձանը, որքան հասկանում եմ, ցանկանում են Երևանում դնել բացառապես նրա հայ լինելու պատճառով (հակառակ դեպքում՝ կարելի էր դնել նաև պալիտբյուրոյի մյուս անդամների հուշարձանները): Եթե այդպես է, ապա կցանկանայի հիշեցնել, որ Միկոյան ազգանուն կրող մեկ այլ գործիչ էլ կա՝ Արտեմ Միկոյանը՝ Անաստասի կրտսեր եղբայրը: Վերջինս աշխարհահռչակ ավիակոնստրուկտոր է: Նրա գործունեության արդյունքները նույնքան տպավորիչ են, որքան ավագ եղբորինը, ըստ որում՝ ռեպրեսիաներին մասնակցելու մեջ մեղադրանքների բացակայությամբ: Ուստի Երևանի ավագանին շատ ճիշտ կաներ, եթե որոշեր հուշարձան կանգնեցնել միանգամից երկու եղբոր համար: Առավել ևս, որ նրանք մշտապես ջերմ հարաբերությունների մեջ են եղել և փոխադարձաբար օգնել են մեկ-մեկու:


Հեղինակ` Արմեն Մինասյան 

Panorama.am-ը տեղեկացնում է, որ խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել հեղինակի կարծիքի հետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}