Քաղցկեղով հիվանդ փոքրիկ Լիզային օգնելու համար համերգ կկազմակերպվի
Շուրջ մեկ տարի է վեցամյա Լիզան անհավասար պայքար է մղում քաղցկեղի դեմ: Նախորդ տարի մայիսին փոքրիկի մոտ հայտնաբերել են գլխուղեղի քաղցկեղ: Հայաստանում վիրահատության ենթարկվելուց հետո երեխային ծնողները տեղափոխել են Մոսկվա, ուր ստացել է քիմաթերապիայի և ճառագայթման կուրս: Բուժման արդյունքները բավականին հուսադրող են: Բուժման արդյունքում վերացել են մետաստազները: Այս մասին տեղեկացնում է Բրիտանական խորհրդի մամուլի ծառայությունը:
«Այժմ Լիզան պետք է ստանա ևս 4-6 քիմիաթերապիայի կուրս գլխուղեղի ուռուցքի վերացման համար: Բժիշկները նշում են, որ գուցե հարկ լինի, որպեսզի երեխան ևս մեկ ճառագայթման փուլ անցնի: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կանցնի բուժման այս ընթացքը», -ասել է Դավիթ Պողոսյանը` Լիզայի հայրը:
Մինչ օրս փոքրիկի բուժումը հնարավոր է եղել բազմաթիվ բարի մարդկանց, «Նվիրիր կյանք» և Կոնստանտին Խաբենսկու անվան հիմնադրամների աջակցությամբ: Բուժման այս երկար ճանապարհի վերջում փոքրիկին անհրաժեշտ է մեր բոլորիս միասնական աջակցությունը:
Լիզայի բուժման դրամահավաքին աջակցելու նպատակով երաժիշտներ Մանան Գարուկյանը և Սաթենիկ Վարդանյանը մայիսի 11-ին ժամը 19.00-ին բոլորին հրավիրում են «Սիրո ուժը» համերգին, որը տեղի կունենա Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: Համերգը կազմակերպվում է Արամ Խաչատրյանի տուն թանգարանի աջակցությամբ:
Ջութակահար Մանան Գարուկյանը և դաշնակահարուհի Սաթենիկ Վարդանյանը «Սիրո ուժը» համերգին կկատարեն Ա. Խաչատրյանի, Ա. Բաբաջանյանի, Ա. Պիացցոլլայի, Շտրաուսի, Բախի և այլ հանրաճանաչ կոմպոզիտորների հանրահայտ ստեղծագործությունները:
Մանան Գարուկյանը հիմնադրել է «Նոր կվինտետ» խումբը, որը համերգներով հանդես է եկել Հայաստանում և արտերկրում: Նա մասնակցել է բազմաթիվ համերգների որպես մենակատար և որպես կամերային անսամբլի արտիստ: Դաշնակահարուհի Սաթենիկ Վարդանյանն ավարտել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան և մասնակցել տարբեր փառատոնների ու համերգների:
Համերգի մուտքն ազատ է: Բոլոր ցանկացողները կկարողանան տեղում նվիրաբերություն կատարել և իրենց լուման ունենալ փոքրիկի բուժման գործում: Հավաքված ողջ գումարը կուղղվի Լիզա Պողոսյանի բուժմանը:
Եթե ցանկանում եք բանկային փոխանցում կատարել, ստորև բերված են բանկային տվյալները` Լիզայի հայրիկի` Դավիթ Պողոսյանի անունով:
ՎՏԲ - Հայաստան Բանկ
AMD 16004052756801
USD 16004052756802
EUR 16004052756803
RUR 16004052756804
Aրտերկրից փոխանցումների համար
«VTB BANK» (ARMENIA) CJSC
Yerevan, Armenia
SWIFT: ARMJAM22
ARCA կրեդիտ քարտատերերը կարող են arca.am-ում գրանցել իրենց քարտը, որպեսզի օնլայն կատարեն փոխանցումները: 16 նիշանոց թիվն է` 9051210205309960
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 091512806:
Նախորդիվ`
Վեցամյա Լիզայի համար կազմակերպված «Բարության ղողանջներ» համերգի բարի արդյունքները
Փոքրիկ Լիզայի բուժման համար բարերարը 5000 ԱՄՆ դոլար է փոխանցել
Բարեգործական համերգ` փոքրիկ Լիզայի առողջացման համար
Անհայտ բարերարը Լիզայի բուժման համար խոշոր գումար է փոխանցել
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա