«The Huffington post»- ը առանձնացրել է 5 վայր Երևանում, ուր պիտի անպայման այցելել
«The Huffington post»-ի հոդվածագիր Ջարեդ Բաումայսթերը (Jared S. Baumeister) «Երևանում անպայման պետք է տեսնել…» վերնագրով հոդվածում կիսվել է Հայաստան կատարած իր այցելությունից ստացված տպավորություններով:
«Երևանը զարմանալի քաղաք է: Թամանյանի նպատակը` այնպես անել, որ քաղաքը տարբերվի խորհրդային գորշ, մոնոլիտ քաղաքներից, ստացվել է:
Երևանում պետք է այցելել Հաղթանակի զբոսայգի. այստեղ տեղադրված է 21 մետր բարձրություն ունեցող Մայր Հայաստանի արձանը, որը հայ կնոջ խորհրդանիշ է:
Անպայման պետք է տեսնել նաև Հանրապետության հրապարակ: Այն օվալաձև է, Թամանյանը ցանկացել է, որ այս հրապարակը վերևից հայկական գորգին նման լինի: Այստեղ կան նաև երգող շատրվաններ:
Թամանյանը նախագծել է երկու կենտրոններով քաղաք` հիմնական կենտրոնը` Հանրապետության հրապարակ, և երկրորդ, փոքր կենտրոնը` Օպերան: Հյուսիսային պողոտայի հետիոտնային ճանապարհ կապում է երկու կենտրոնները:
Զբոսաշրջիկների համար միգուցե ամենատպավորիչը Երևանում Կասկադը լինի: Այս հսկայական շինության կառուցման աշխատանքները սկսվել են 1971-ին և ավարտվել 2009-ին:
Ծիծեռանակաբերդում գտնվող Հայոց ցեղասպանության թանգարանում կարելի է տեսնել 1915 Ցեղասպանության վերաբերյալ վկայություններ: Այս ժամանակ 1.5 միլիոն հայեր սպանվել են Օսմանյան կայսրության տարածքում:
Հայաստանի մշակույթին ծանոթանալու լավագույն տարբերակը Գեղարդի վանք այցելելն է: Այն ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում: Գեղարդի համալիրը կառուցվել է 4-րդ դարում, հայտնի է նաև «Այրիվանք» անունով:
Հայաստանի բնակչության 97%-ը քրիստոնյա է և Գեղարդը կարևոր կրոնական վայր է: Այստեղ է գտնվում նաև Հիսուս Քրիստոսի խաչելության հետ կապված մասունքները:
Մի փոքր այն կողմ Գառնին է: Հելլենիստական այս տաճարը, որի կառուցումը ֆինանսավովել է Ներոն կայսրը, դարերից ընթացքում ավերվել է արշավանքների և երկրաշարժերի պատճառով: Այն նախկին Խորհրդային Միության տարածքում միակ կանգուն հեթանոսական տաճար է:
Վերջում պետք է այցելել նաև հայ-թուրքական սահմանի մատակայքում գտնվող
Խոր Վիրապի վանքը»,-եզրափակել է աղբյուրը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան