Երկրաշարժից անօթևան մնացած ընտանիքների բնակարանաշինության հարցը` օդից կախ
Շիրակի մարզում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար իրականացվող բնակարանային շինարարության շրջանակներում նախատեսվում է կառուցել` Գյումրիում 8 շենք` 433 բնակարան և Ախուրյանում 4 շենք` 136 բնակարան: Եվս 167 անհատական բնակելի տներ նախատեսվում է կառուցել մարզի թվով 19 գյուղական բնակավայրերում: Այս տվյալները Panorama.am-ին տրամադրեցին Շիրակի մարզպետարանից ի պատասխան մեր հարցման:
Անօթևան մնացած ընտանիքների համար բնակարանաշինությունը դադարեցվել է դեռ անցած տարի և այդ մասին բազմիցս է բարձրաձայնվել, սակայն սայլը տեղից, ինչպես տեսնում ենք, չի շարժվում:
Մարզպետարանից հորդորեցին բնակարանաշինության վերսկսման հարցով դիմել շինարարության պատվիրատուին` Քաղաքաշինության նախարարությանը, ինչն անպայման կանենք:
Իսկ մինչ այդ հիշեցնենք, որ Գյումրիում ավելի քան քառորդ դար շուրջ 4 հազար ընտանիքներ, որոնց համար դեռ նախորդ տարի պետք է հանձնվեին այդ 430 բնակարանները, գոյատևում են անմարդկային պայմաններում, իսկ Ախուրյանում այդ բնակարանները պետք է հանձնվեին նույնիսկ 2012 թվականին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները