Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի փլվածքից հողազանգվածի տակ մեքենաներ են մնացել (Լրացված)
Այսօր` ժամը 12.26-ին, Վրաստանի ՆԳՆ դեպարտամենտից ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:
Նախնական տվյալներով, Լարսի հատվածում տեղի է ունեցել փլվածք և հողազանգվածի տակ ավտոմեքենաներ են մնացել:
Վթարի հետևանքով վնասվել է գազատար խողովակը. գազամատակարարումը Հայաստանի հանրապետություն դադարեցվել է:
ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Վրաստանի ՆԳՆ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ փլվածքը տեղի է ունեցել Գվելեթի-Դարիալ (ներքին Լարս) ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին, որի չափերն են՝ 150մ երկարություն, 60-70մ լայնություն և 30-40մ բարձրություն: