Նախարարը՝ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հանելու մասին
«Մեր օրակարգում չկա դպրոցներից հանել «Հայ եկեղեցու պատմություն» առարկան: Հայաստանն է որոշում իր կրթության բովանդակությունը: Նման առարկա դասավանդելու իրավական հիմքը Հայաստանի Սահմանադրությունն է, որ համապատասխան հոդվածով ճանաչում է Հայաստանյան առաքելական եկեղեցու բացառիկ առաքելությունը ազգային ինքնության պահպանման, հոգևոր մշակութային զարգացման հարցում»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարոցուպատասխանի ժամանակ հայտարարեց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով, որևէ հետ քայլ չեն արել ու չեն անելու, քանի որ Հայ առաքելական եկեղեցու պատմությունը հայ ժողովրդի պատմության բաղկացուցիչ մասն է:
Նշենք, որ առարկան հանելու մասին ահազանգը օրերս հնչեցրել էր Մայր Աթոռի Հայեցակարգային գրասենյակի ղեկավար Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Նա հայտնել էր, որ ՄԱԿ-ի երեխաների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի կողմից է զեկույցով կրթության ոլորտի համապատասխան կառույցներին առաջարկ-հանձնարարական իջեցվել` դպրոցներում պարտադիր առարկա Հայ եկեղեցու պատմությունը վերացնել:Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նշել էր, որ այդ քայլը հիմնավորվում է նրանով, որ իբր առարկայի դասավանդումը խղճի և մտքի ազատության ոտնահարում է, հակասում է սահմանադրությանը:
Ա. Աշոտյանը նշեց, որ այդ զեկույցը պարտադիր իրավական ուժ չունի:
«Մենք զեկույցի պատրաստման փուլում աշխատել ենք իրենց փորձագետների հետ: Ցավում եմ, բայց պետք է ասեմ, որ այդ «միտքը» հայտնվել է այդ զեկույցում Հայաստանի քաղաքացի, հասարակության մաս երևակայող, հայկական արմատներ ունեցող, բայց արևմտյան «մոդայիկ» տենդներից մեջ ֆինանսավորվող մարդկանց և կազմակերպությունների կողմից»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ նպատակն այն է, որ մեր հասարակության մեջ տաբու հանդիստող հարցի շուրջ արհեստական բանավեճ հարուցվի:
Նա նշեց, որ ԿԳՆ համագործակցությունը ինչպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, այնպես էլ պաշտպանության նախարարության հետ շարունակվելու է:
Նախորդող հրապարակումներ`
ԿԳՆ-ն հերքում է. հայ եկեղեցու պատմություն առարկան չի հանվի դպրոցներից
Եպիսկոպոս. Դպրոցներում Հայ եկեղեցու պատմություն առարկան վերացնելու հանձնարական է իջեցվել
ԿԱԻ փոխտնօրենը՝ Հայ եկեղեցու պատմություն առարկայի շուրջ շահարկումների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա