RSF. Ատլետիկո Մադրիդի հովանվորը «հալածանքների երկիր» Ադրբեջանն է
Արդյոք գիտեք, թե ո՞վ է Ատլենտիկո Մադրիդի հովանվորը: Նման հարցադրմամբ է հանդես եկել «Լրագրողներ առանց սահմանի» (RSF) իրավապշտպան կազմակերպությունը:
«Ըստ պաշտոնական քարոզչության այդ «կրակի երկիրը» իրականում «հալածանքների երկիր է: Միլիոնավոր հեռուստադիտողներ, ովքեր դիտելու են մայիսի 24-ին ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, չպետք է հիմարացվեն նման քարոզչությամբ: Կովկասյան հանրապետությունը ԶԼՄ-ների ազատության ինդեքսով 180 երկրների շարքում զբաղեցրել է 160-րդ տեղը, իսկ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը համարվում է մամուլի ազատության հարցում գիշատիչ. նա իր երկրում վերացնում է բազմակարծությունը:
Ավելի քան 10 լրագրողներ և շատ բլոգերներ բանտում են գտնվում կառավարության «ճաշակից» դուրս անկախություն ցուցաբերելու համար:
Մայիսի 15-ին լրագրող Փարվիզ Հաշիմլին 8 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ անօրինական զենք պահելու կեղծ մեղադրանքով: Կառավարությունն իր երկրի սահմաններից դուրս իր իշխանությունն է տարածում` պահանջելով Թուրքիային արտահանձնել լրագրող Ռաուֆ Միրկադիրովին, ում անմիջապես ձերբակալեցին լրտեսության մեղադրանքով:
Գովազդային շուկայի կարգավորող մարմինը կողմնակալ կերպով կառավարությանն ընձեռել է հեռարձակման ամբողջական վերահսկումը: Այնտեղ չկան անկախ հեռուստաընկերություններ, մնացել են մի քանի անկախ թերթեր, որոնք պայքարում են գոյատևման համար: Առաջատարներից մեկն էլ Ազադլիգն է, որը աստղաբաշխական վնասների հետևանքով տնտեսական փլուզմանը մոտ է կանգնած:
Պարադոքսալ է, բայց Ադրբեջանի կառավարությունը ստանձնել է Եվրոպայում մարդու իրավունքների երաշխավորի դերը. Ադրբեջանը ստանձնել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը»,-գրում է իրավապաշտպան կազմակերպությունը:
«Լրագրողներն առանց սահմանի» իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում ԵԽ 46 անդամներին՝ Ադրբեջանի նախագահին հիշեցնել տեղեկատվական ազատությունը հարգելու իր պարտավորությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան