Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող հանձնախմբերի անդամներն այցելեցին Ծիծեռնակաբերդ
Երևանում վաղը կմեկնարկի Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 4-րդ նիստը, որին ընդառաջ այսօր հավաք-հանդիպում են անցկացնում միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերը:
Հանձնաժողովի գլխավոր համակարգող, Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ղեկավար Հայկ Դեմոյանն ու հանձնաժողովի մյուս անդամները մինչ նիստի մեկնարկն այցելեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր և ծաղիկներ ու ծաղկեպսակ դրեցին անմար կրակի մոտ:
Ծիծեռնակաբերդում մատուցվեց հոգեհանգստյան կարգ և հնչեց տերունական աղոթքը: