Գյումրիում ծննդաբերության ժամանակ 38-ամյա կին է մահացել. Aravot.am
Երեկ երեկոյան Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում 3-րդ երեխան ծննդաբերելիս մահացել է 1975 թվականին ծնված Կարինե Պապանյանը: Այս մասին հայտնում է aravot.am-ը:
Կայքի տեղեկությունը հաստատել է Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը ՝ նշելով, որ մահվան պատճառը եղել է պտղաջրային էմբոլիան: Մահացել է նաև երեխան՝ դեռ չծնված:
«Այս դիագնոզով ոչ մեկը չէր կարող փրկվել, եթե անգամ այս գեղեցիկ, հաճելի կինը ծննդաբերեր ԱՄՆ-ի ամենահայտնի կլինիկաներից մեկում կամ Իսրայելում, միևնույն է ՝ փրկություն չէր լինի: Նրա մոտ արձանագրվել է 7 հղիություն ու 3 ծնունդ: Ըստ նախնական դիագնոզի, դիահերձման արդյունքներով, նորից եմ կրկնում, նրա մոտ եղել է պտղաջրային էմբոլիա : Մահը գրանցվել է վայրկյանների ընթացքում, սկեսուրի աչքի առաջ: Սա ճակատագիր է, բժշկությունը ոչինչ անել չի կարող այս դեպքում: Նրա մոտ հղիությունը հարթ է ընթացել, առանց խնդիրների Փաստաթղթերն էինք ուսումնասիրում մաքուր, բարեհաջող է ընթացել հղիությունը.պատշաճ հսկողություն է եղել նրա նկատմամբ, ոչ մի բացթողում չի եղել; Էնքան եմ ցավում նրա համար»,- aravot.am-ին ասել առողջապահության վարչության պետը:
Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանն էլ աղբյուրին հայտնել է, որ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ըստ դատախազի, իրենց այս մասին հիվանդանոցից տեղյակ չեն պահել, իրենք նյութեր են նախապատրաստում օպերատիվ տեղեկության հիման վրա: Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, մահվան պատճառը պարզվում է:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա