Միկոյանի արձանի ձեռքերը պետք է ամեն օր կարմիր գույնով ներկել. Բուռն քննարկում (տեսանյութ)
Եթե Միկոյանի արձանը դրվի Երևանում պետք է կամ պայթեցնել, կամ արձանի ձեռքերը առնվազն ամեն օր կարմիր գույնով ներկել ի նշան այն բանի, որ նրա ձեռքերը արյան մեջ են թաթախված եղել: Այսպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
«Դա ֆանտաստիկայի ոլորտից է, չեմ կարծում, որ մեր ազգն այնքան բարբարոս է, որ կբերի արձանը կպայթեցնի», -հակադարձեց բանավեճին ներկա գրականագետ Արտեմ Հարությունյանը, ով շատ ուրախ է, որ որոշվել է Երևանում կանգնեցնել Միկոյանի արձանը:
Իշխանյանը պատմական փաստեր ներկայացրեց, որոնց համաձայն, Միկոյանը ստալինյան ռեպրեսիաների մասնակից է եղել ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին առաջարկեց Միկոյանի փոքրիկ արձանիկներ պատրաստել-ձուլել, բաժանել այն մարդկանց, ովքեր ցանկանում են Երևանում տեսնել այդ գործչի արձանը:
Հարակից հրապարակում`
Միկոյանի արձանը չարժե որ այդքան պստլիկ լինի. Գրականագետ Արտեմ Հարությունյան (Տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան