Կատարալ անգինա, նյարդային համակարգի խանգարում, պսորիազ… Արսեն Խոջոյանին ախտորոշել են
Ադրբեջանական գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանը, ով առողջական լուրջ խնդիրներ ունի, այսօր հետազոտություններ է անցել Հրազդանի արդիականացված բժշկական կենտրոնում։ Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
Այսօր նրան հետազոտել են թերևապևտը, սրտաբանը, նյարդաբանը, մաշկաբանը և հոգեթերապևտը։ Խոջոյանն անցել է գործիքային մի շարք հետազոտություններ` էլեկտրասրտագրություն, ողնաշարի ռենտգեն, որովայնի և վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն։ Կատարվել են նաև արյան ընդանուր և բիոքիմական լաբորատոր հետազոտություններ:
Հրազդանի բժշկական կենտրոնի մասնագետները և ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետն ու աշխատակիցները, քննարկելով հետազոտությունների արդյունքները, գնահատել են հիվանդի առողջական վիճակը:
Մասնագիտական խմբի գնահատմամբ հիվանդի մոտ ախտորոշվել է վերին շնչուղիների վարակ, կատարալ անգինա, նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարում, լյումբագո` լումինալ հատվածի ցավեր, պսորիազ, նեյրոցիրկուլյար դիստոնիա:
Նշանակվել է դեղորայքային բուժում, նշանակված դեղերը հատկացվել են։ Մասնագիտական խումբը եզրակացրել է, որ նա կարող է բուժումն անցնել ամբուլատոր պայմաններում` մնալով մասնագետների հսկողության ներքո:
Արսեն Խոջոյանի առողջական վիճակը և բուժումը գտնվում է նախարարի անմիջական հսկողության ներքո։
Նախորդող հրապարակումներ`
ԱՆ. Ա.Խոջոյանը կհետազոտվի Հրազդանի բժշկական կենտրոնում
Քթից արյունը կանգ չի առնում. Գերությունից վերադարձած Ա. Խոջոյանի վիճակը լավ չէ
Գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանը գտնվում է առողջապահության նախարարի վերահսկողության տակ