Հալեպը կրկին հրթիռակոծվել է. 23 զոհ և 76 վիրավոր
Հալեպում կրկին թափ են առել զինյալ ահաբեկչական խմբավորումների կողմից հրթիռարձակումները բնակչության հոծ շրջանների վրա: Այս մասին տեղեկանում ենք «Գանձասար»-ից:
Նախօրեին Հալեպում արձանագրվել է 23 զոհ և 76 վիրավոր։
Աղբյուրը նաև հայտնում է, որ սիրիական բանակն իր իշխանության տակ է առել Հալեպի հարավային շրջանում գտնվող ևս վեց գյուղ։
Հալեպի Նոր Գյուղ շրջանում ընկած հրթիռի պայթյունի հետևանքով էլ վիրավորել է շրջանի բնակիչներից Րաճաա Պայթարը:․ Նոր Գյուղի Ակումբի տղաներն անմիջապես նրան փոխադրել են հիվանդանոց, վիճակը կայուն է։
Հավելենք նաև, որ նախօրեին վերջին հրաժեշտ են տվել Հալեպում զոհված Միսաք Պարգևի Պօշկեզենյանին:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում